Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 13°C
    41%
    13 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 14°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 10°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք ԸՕ սահմանված կարգով պետք է ստանան դրանք. Մուկուչյան

Մանդատները բաշխվում են բացառապես այն կուսակցությունների միջև, որոնք Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով պետք է ստանան այդ մանդատները: Նրանց փոխարեն այլ ուժի այդ մանդատները փոխանցվել չեն կարող՝ լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նա անդրադարձավ ընտրությունների արդյունքների հաշվարկի ժամանակ մի շարք տեղամասերի հոսանքազրկմանը: «Փորձում էինք համապատասխան ծառայությունների միջոցով առավելագույնս կարճ ժամկետներում իրականացնել վերականգնում: Տեխնիկական սարքավորումների աշխատանքի հետ կապված խափանումներ չենք ունեցել, որովհետև կային համապատասխան մարտկոցներ, որոնք հնարավորություն էին տալիս նույնիսկ հոսանքազրկման դեպքում շարունակել աշխատանքը: Խնդիր էր լինում տեսախցիկների հետ կապված, որոնք անջատվում էին, բայց վերականգնվելու պարագայում դրանք ըստ էության վերականգնվում էին»,- ասաց Մուկուչյանը: Պատահակա՞ն էին արդյոք հոսանքազրկումները՝ Մուկուչյանը նշեց, թե նման դատողություն անելու համար պետք է լուրջ հիմքեր ունենալ:

ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը նշել է, որ նորընտիր խորհրդարանում իրենց ուժը կունենա սահմանադրական մեծամասնություն և իր գլխավորությամբ կձևավորվի կառավարություն:  

«Այսպիսով՝ ԿԸՀ-ի կողմից հրապարակված ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ նորընտիր խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը խորհրդարանում կունենա սահմանադրական մեծամասնություն (առնվազն 71 պատգամավոր՝ 105-ից) եւ իմ գլխավորությամբ կձեւավորի կառավարություն»,- «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրել է Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ խորհրդարանական ընտրությունները կայացել են հունիսի 20-ին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ հունիսի 20-ի ժամը 20:00-ի դրությամբ մասնակցել է 1 միլիոն 281 հազար 174 ընտրող`49.4 տոկոսը։ Կուսակցությունների համար անցողիկ շեմը է 5, իսկ դաշինքների համար` 7 տոկոսը։ 53.92 տոկոսով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: «Հայաստան» դաշինքը ստացել է ընտրողների 21.04%, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.23% ձայները:

Թեմայի այլ նորություններ