Մակունցը ՌԴ դեսպանին է ներկայացրել Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    48%
    4 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    5 կմ/ժ
  • Արարատ 17°C
    65%
    14 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    4 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    48%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    98%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    48%
    4 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    69%
    12 կմ/ժ
  • Արցախ 12°C
    90%
    0 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Մակունցը ՌԴ դեսպանին է ներկայացրել Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները

Մակունցը ՌԴ դեսպանին է ներկայացրել Հայաստանում ընթացող ներքաղաքական զարգացումները

ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովի հետ այսօր հանդիպել ենք ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: 
 
«Քննարկել ենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանն առնչվող օրակարգային հարցեր։ Որպես «Իմ քայլը» խմբակցության ղեկավար՝ դեսպանին ներկայացրել եմ մեր երկրում ընթացող ներքին քաղաքական զարգացումները։
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել իրականացվող օրենսդրական փոփոխություններին, մասնավորապես «Տեսալսողական մեդիայի մասին» օրինագծով առաջարկվող կարգավորումներին, Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձություններին։
 
Երկկողմ հարաբերությունների առաջմղման համատեքստում կարևորվել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ ընդգծելով հատկապես կորոնավիրուսի համավարակով պայմանավորված ստեղծված իրավիճակում ընթացիկ հարցերը խորհրդարանական դիվանագիտության ճանապարհով կարգավորելու հանգամանքը։
Այս առումով ընդգծվել է համաճարակի դեմ պայքարում Հայաստանի և Ռուսաստանի համատեղ ջանքերի կարևորությունը։
 
Մտքեր են փոխանակվել այս օրերին կանոնավոր ավիափոխադրումների բացակայության պայմաններում ՀՀ և ՌԴ քաղաքացիների՝ իրենց երկրներ վերադարձի ապահովման ուղղությամբ իրականացվող քայլերի մասին»,- գրել է Մակունցը։
 
Աղբյուր` 1lurer.am

Թեմայի այլ նորություններ