ՄԱԿ-ը շարունակում է մնալ ՀՀ Կառավարության և հայ ժողովրդի հաստատուն գործընկերը և կշարունակի մնալ Հայաստանի կողքին. Շոմբի Շարփ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՄԱԿ-ը շարունակում է մնալ ՀՀ Կառավարության և հայ ժողովրդի հաստատուն գործընկերը և կշարունակի մնալ Հայաստանի կողքին. Շոմբի Շարփ

ՄԱԿ-ը շարունակում է մնալ ՀՀ Կառավարության և հայ ժողովրդի հաստատուն գործընկերը և կշարունակի մնալ Հայաստանի կողքին. Շոմբի Շարփ

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության օրվա առթիվ:

«ՄԱԿ-ի ամբողջ թիմի անունից և որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ՝ ցանկանում եմ մեր ջերմագույն շնորհավորանքները փոխանցել Հայաստանի Հանրապետության Կառավարությանը և ժողովրդին՝ Անկախության 30-ամյակի կապակցությամբ։

Այս վերջին երեք տասնամյակների ընթացքում ՄԱԿ-ը հետևողականորեն ընդլայնել է Հայաստանի Կառավարության հետ իր հարաբերությունները՝ հիմնված վստահության, հարգանքի և ընդհանուր արժեքներին նվիրվածության վրա, որոնք նպաստում են ինչպես երկրում, այնպես էլ՝ համաշխարհային մակարդակում խաղաղության և բարեկեցության հաստատմանը: Չնայած դժվարին ժամանակներին՝ միասին մենք հասել ենք մարդկանց կյանքը բարելավելու ուղղությամբ նշանակալի արդյունքների` հիմնված ներառական, կայուն զարգացման և ամրապնդված ժողովրդավարական ինստիտուտների վրա:

Միավորված ազգերի կազմակերպությունը շարունակում է մնալ ՀՀ Կառավարության և հայ ժողովրդի հաստատուն գործընկերը և կշարունակի մնալ Հայաստանի կողքին` լուծելու վերջին ճգնաժամերի, համավարակի և հակամարտությունների հետևանքները՝ բոլորիս համար կերտելով ավելի լավ ապագա` ՄԱԿ-ի 2021-2025 թթ. Գործընկերության շրջանակի իրականացման և Օրակարգ 2030-ին հասնելու միջոցով։ 

Մաղթում եմ բոլորին ուրախ և նշանակալի Անկախության օր»,- ասված է շնորհավորական ուղերձում:

 

Թեմայի այլ նորություններ