Մահացել է հայկական դրամի էսքիզների, ՊՆ զինանշանի հեղինակ, նկարիչ Ռուբեն Արուտչյանը
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Մահացել է հայկական դրամի էսքիզների, ՊՆ զինանշանի հեղինակ, նկարիչ Ռուբեն Արուտչյանը

Մահացել է հայկական դրամի էսքիզների, ՊՆ զինանշանի հեղինակ, նկարիչ Ռուբեն Արուտչյանը

75 տարեկան հասակում այսօր` հունվարի 16–ին, մահացել է ՀՀ վաստակավոր նկարիչ, ճարտարապետ Ռուբեն Արուտչյանը։ Տեղեկությունը հրապարակվել է նկարչի ֆեյսբուքյան էջում։

Ռուբեն Արուտչյանը 2001 թվականին եղել է Երևան քաղաքի գլխավոր նկարիչը, 2011 թվականից Աշխարհի հայ նկարիչների միության անդամ է։ Նրա շատ աշխատանքներ գտնվում են մասնավոր հավաքածուներում, աշխարհի տարբեր քաղաքներում։

Արուտչյանը միջազգային և հանրապետական մրցույթների դափնեկիր է։ 1996թ․-ին նա մրցանակ է ստացել Հայկական նոր թղթադրամների էսքիզների մրցույթում, 2000 թվականին արժանացել է ՀՀ 50 000 դրամ անվանական արժեքով թղթադրամի էսքիզների մրցույթի առաջին մրցանակին, 2001 թվականին` Հայկական դրամի նշանի էսքիզի մրցույթի առաջին մրցանակին, 2007 թվականին` Շուշի քաղաքի զինանշանի մրցույթի առաջին մրցանակին և այլն։

2004 թվականին հեղինակել է Հայաստանի պաշտպանության նախարարության զինանշանը, 2006 թվականին՝ Հոլոքոստի և Հայոց եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշաքարը, որը տեղադրված է Երևանի Օղակաձև այգում։ Հեղինակել է ծանրամարտի աշխարհի առաջնության (1983, Երևան), Հայաստանի անկախության հանրաքվեի (1991, Երևան) ձևավորումները։

Թեմայի այլ նորություններ