ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում միջուկային զենքի տեղծման ծրագրի ապացույցներ չի տեսնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում միջուկային զենքի տեղծման ծրագրի ապացույցներ չի տեսնում

ՄԱԳԱՏԷ-ն Ուկրաինայում միջուկային զենքի տեղծման ծրագրի ապացույցներ չի տեսնում

Ատոմային Էներգիայի միջազգային գործակալությունը (ՄԱԳԱՏԷ) ոչ մի կարգի ապացույցներ չի տեսնում, որ Ուկրաինայում միջուկային զենքի ստեղծման հնարավոր ծրագիր կա:

Փետրվարի 24-ին այդ մասին գերմանական  Tagesspiegel թերթին հայտարարել Է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը։
 
«Մեր գործակալությունը չի գտել այն բանի ապացույցներ, որ միջուկային նյութը, որը, հայտարարությունների համաձայն, կա Ուկրաինայում, վերաուղղորդվել Է ատոմային Էներգիայի խաղաղ օգտագործումից»,- նշել Է կազմակերպության ներկայացուցիչը: Փետրվարի 22-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտնինը հայտարարել Է, որ նույնիսկ մարտավարական միջուկային զենքի հայտնվելն Ուկրաինայում նշանակում Է ռազմավարական սպառնալիք Ռուսաստանի համար:
 
Խոսելով միջուկային զենքի դուրսբերման միջոցների մասին՝ Պուտինը հիշեցրել Է, որ Ուկրաինայում կան խորհրդային արտադրության հին հրթիռներ՝ շուրջ 110 կիլոմետր հեռահարությամբ, եւ, բացի դրանից, երկրում պահպանվել են այն ձեռնարկությունները, որոնք նման սպառազինությունների արդիականացման լրակազմեր ունեն»: Կիեւին, նրա խոսքով «չեն բավականացնում ուրանի հարստացման համակարգերը, բայց դա տեխնիկայի հարց Է, Ուկրաինայի համար դա չլուծվող հարց չԷ, այն  լուծվում Է բավականին հեշտ», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Թեմայի այլ նորություններ