Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են շուրջ 70 տոկոսի չափով
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    19 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    37%
    13 կմ/ժ
  • Լոռի 12°C
    37%
    11 կմ/ժ
  • Տավուշ 12°C
    57%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    26%
    10 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    76%
    13 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    19 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    36%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    19 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    31%
    17 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են շուրջ 70 տոկոսի չափով

Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքներն ավարտված են շուրջ 70 տոկոսի չափով

 Արդեն երկու ամիս է, ինչ Գեղարքունիքի մարզի Լճավան համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում  ընթանում են  մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է, որ Լճավանի մանկապարտեզի շենքի հիմնանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 12 միլիոն 500 հազար դրամ, որի 70 տոկոսը կամ 8 միլիոն 750 հազարը հատկացրել  է ՀՀ կառավարությունը, 3 միլիոն  750   հազար դրամը՝ Լճավանի համայնքապետարանը: Շինարարական աշխատանքները մեկնարկել են այս տարվա հուլիսի 10-ից: Սեպտեմբերի 24-ի դրությամբ ամբողջությամբ տեղադրվել են նոր դռներն ու լուսամուտները, կառուցված են սանհանգույցները, միջնապատերը, կատարվել են հատակի ու պատերի հարթեցման, ներքին հարդարման աշխատանքներ:  Լճավանի համայնքապետ Լյովա Գեւորգյանի հավաստմամբ՝ շինրարությունն ավարտված է մոտ 70 տոկոսով: 

«Համայնքի մանկապարտեզը դադարել է գործել 1996 թվականից՝ շենքային անբարենպաստ պայմանների եւ տեղական բյուջեում համապատասխան գումարների անբավարարության պատճառով: Սակայն այժմ համայնքը մանկապարտեզի խիստ կարիք է զգում, ու մենք անում ենք հնարավորը, որպեսզի վերաբացվի այն:Նախադպրոցական տարիքի 43 երեխա ունենք համայնքում, որոնց ծնողներն անհամբեր սպասում են մանկապարտեզի վերաբացմանը: Այս տարի շինարարական աշխատանքները կավարտենք առաջիկա մեկ ամսվա ընթացքում, որից հետո կփորձենք լուծել մանկապարտեզի կահավորման խնդիրները: Կաշխատենք այնպես անել, որ եկող տարվա ընթացքում  մանկապարտեզն իր դռները բացի համայնքի նախադպրոցական տարիքի երեխաների առջեւ»,-նշեց համայնքի ղեկավարը:

Թեմայի այլ նորություններ