Լոս Անջելեսում հայերը կրկին ցույցի էին դուրս եկել. հեռանալիս ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    42%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    66%
    32 կմ/ժ
  • Լոռի 9°C
    98%
    7 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    98%
    3 կմ/ժ
  • Արարատ 18°C
    64%
    15 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    2 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    42%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    96%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    42%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    69%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    90%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 391.6002
  • Ռուբլի = 4.30965
  • Դոլար = 388.242

Լոս Անջելեսում հայերը կրկին ցույցի էին դուրս եկել. հեռանալիս ադրբեջանցիները հարձակվել են հայ աղջիկների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լոս Անջելեսի հայ համայնքը կրկին ցույցի էր դուրս եկել՝ ընդդեմ ադրբեջանական ագրեսիայի, նրանց սատարել են բազմաթիվ ամերիկացիներ: Տարածքում եղել են նաեւ ադրբեջանցիներ, որոնք տարածքը լքելիս հարձակվել են հայ աղջիկների վրա, կան տուժածներ, վիրավորներ:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի դեսպանատան մոտ հայերը բողոքի ցույցեր են իրականացնում արդեն մի քանի օր՝ ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի հրահրած ռազմական գործողությունների եւ սպառնալիքների:

Իրավիճակին անդրադարձել է Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարեթսին՝ աջակցություն հայտնելով հայ համայնքին ու Հայաստանին: 

«Մենք կանգնած ենք հայ համայնքի կողքին ու նրանց հետ ենք ընդդեմ բռնության: Ադրբեջանը պետք է վերջ տա իր սադրիչ և վտանգավոր սպառնալիքներին՝ Հայաստանի քաղաքացիական ատոմակայանին հարված հասցնելու մասին և պետք է ընդունի միջազգային դիտորդներին»,- նշել էր քաղաքապետը: 

Աղբյուր՝ Հայկական Ժամանակ

Թեմայի այլ նորություններ