Լոռու մարզպետը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    34%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    39%
    7 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լոռու մարզպետը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները

Լոռու մարզպետը ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանին է ներկայացրել մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը երեկ հյուրընկալել է Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Յակոբ Սխերմերսին և դեսպանատան ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա են եղել նաև Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ:
 
Ողջունելով դեսպանի հերթական այցը Լոռու մարզ՝ մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհակալություն է հայտնել Նիդերլանդների կառավարությանը, դեսպանատանը՝ մարզում մի շարք ծրագրերի իրականացման համար:
 
«Վստահ եմ՝ առաջիկայում ևս այս ծրագրերը շարունակական կլինեն: Ուզում եմ վստահ լինեք, որ մարզպետարանն իր ուժերի և հնարավորությունների սահմաններում պատրաստ է աջակցել այդ ծրագրերի լիարժեք իրականացմանը»,- ասել է Խաչատրյանը:
 
Դեսպանն, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և իրականացող ծրագրերին ամենայն աջակցություն ցուցաբերելու համար: Նա նաև վստահեցրել է, որ Նիդերլանդների կառավարությունը պատրաստակամ կլինի համագործակցելու մի շարք ուղղություններով, մասնավորապես՝ գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և զբոսաշրջության, ինչն էլ արժանացել է մարզի ղեկավարի հավանությանը:
 
«Պատրաստակամ ենք քննարկել ցանկացած առաջարկություն՝ առավել գործնական հարթակներում»,- նշել է նա: 
 
Դեսպանի խնդրանքով՝ մարզի ղեկավարը և մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը ներկայացրել են մարզի զարգացման ռազմավարական ուղղությունները և ներկայում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարմանն ուղղված գործուն քայլերը: Կողմերը նաև փոխանակվել են հուշանվերներով:

Թեմայի այլ նորություններ