Լոռու մարզպետարանի կոչով այսօր ընթացել է անվադողերի հավաքագրում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Լոռու մարզպետարանի կոչով այսօր ընթացել է անվադողերի հավաքագրում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով

Լոռու մարզպետարանի կոչով այսօր ընթացել է անվադողերի հավաքագրում՝ առաջնագիծ ուղարկելու նպատակով

Լոռու մարզպետարանի կոչով այսօր ընթացել է անվադողերի հավաքագրում։ Արդեն իսկ զգալի քանակությամբ անվադողեր են կուտակվել հավաքատեղիում։ Այս մասին հայտնում է Լոռու մարզպետարանը:

«Մի մասն արդեն ուղարկվել է առաջնագիծ: Գործընթացը կլինի շարունակական:
Մեր խորին երախտագիտությունն ենք հայտնում մարզի համայնքների ղեկավարներին և քաղաքացիներին, ինչպես նաև ակտիվ խմբերին՝ կոչին արագ արձագանքելու համար:

Վաղ առավոտից նաև հեռախոսազանգեր և նամակներ ենք ստանում մեր մարզի բնակիչներից, ովքեր առաջնագիծ մեկնելու պատրաստակամություն են հայտնում:

Հարգելի՛ քաղաքացիներ, շնորհակալություն հայտնելով ձեր հայրենասիրության և պատրաստակամության համար, տեղեկացնում ենք, որ այս պահին դրա անհրաժեշտությունը չկա՝ ի շնորհիվ հայոց բանակի հզորությանը և հայ զինվորների խիզախությանը»,- գրված է հայտարարությունում:
 
Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ