Լիբանանի նախագահ Միշել Աունը հայ գործընկերոջից՝ Արմեն Սարգսյանից հրավեր է ստացել՝ ապրիլի 24-ին ներկա գտնվելու Հայոց ցեղասպանության տարելիցի ոգեկոչմանը, հայտնում են նախագահի աշխատակազմից:
Հրավերը փոխանցել է Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը:
Նախագահ Աուն ուրբաթ օրը դեսպանին ընդունել է Բաաբդա պալատում: