Լենցովն Արցախի իշխանություններին ասել է, որ մեկնում է Բաքու՝ բանակցությունների․ Տիգրան Պետրոսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    87%
    11 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    66%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    99%
    5 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    100%
    7 կմ/ժ
  • Արարատ 12°C
    32%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    85%
    13 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    87%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    94%
    18 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    69%
    4 կմ/ժ
  • Արցախ 12°C
    97%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26465
  • Դոլար = 387.523

Լենցովն Արցախի իշխանություններին ասել է, որ մեկնում է Բաքու՝ բանակցությունների․ Տիգրան Պետրոսյան

Լենցովն Արցախի իշխանություններին ասել է, որ մեկնում է Բաքու՝ բանակցությունների․ Տիգրան Պետրոսյան

Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի իշխանությունները զրուցել են ռուսական խաղաղապահ զորախմբի նորանշանակ հրամանատար Ալեքսանդր Լենցովի հետ։

Վերջինս, ըստ Պետրոսյանի, Արցախի իշխանություններին ասել է, որ մեկնում է Բաքու՝ բանակցությունների։

«Ռուսներն ասում են, որ մինչև չորեքշաբթի սպասեք, մենք բանակցություններ ենք վարում ադրբեջանցիների հետ, որպեսզի ինչ-որ բանի հասնենք։ Ես կարծում եմ, որ պետք չի ուշացնել, ու պետք է ցույց տանք ռուսին, որ մենք նախիր չենք, ժողովուրդ ենք»,- հայտարարել է Պետրոսյանը։

Ռուսական կողմն առայժմ չի մեկնաբանել այս հայտարարությունը։

Նշենք, որ Պետրոսյանն այս մասին հայտնել է Ստեփանակերտից՝ «Ազատամարտիկների» պուրակից, որտեղ հավաքվել են ամիսներ շարունակ շրջափակման մեջ ապրող արցախցիներ։  Նրանք պահանջում են, որ օր առաջ բացվի Լաչինի միջանցքը և հեռացվի Հակարիի կամրջում տեղադրված ադրբեջանական ապօրինի անցակետը։

Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Հանդիպմանը արցախյան կողմից մասնակցել են Արցախի Հանրապետության նախագահը, պետական նախարարը, ներքին գործերի ու պաշտպանության նախարարները: Մեր կողմից վերահաստատվել է ստեղծված իրավիճակի վերաբերյալ Արցախի Հանրապետության դիրքորոշումը: Այս մասին գրել է Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
 
«Իսկ մեր դիրքորոշումը հետևյալն է.
Իրավիճակի կարգավորումը պետք է հիմնված լինի 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վրա, իսկ այդ հայտարարության 6-րդ կետն ամրագրում է հետևյալը.
 
- Արցախը Հայաստանի հետ պետք է կապվի 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցքով,
 
- Լաչինի միջանցքը պետք է գտնվի ՌԴ խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո,
 
- Ադրբեջանը պետք է երաշխավորի երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների երթևեկության անվտանգությունը Լաչինի միջանցքով:
 
Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարը մեզ լսելուց հետո հայտնեց, որ առաջիկա օրերին հանդիպումներ է ունենալու ադրբեջանական կողմի հետ և հարցին կկարողանա անդրադառնալ ու տեղեկություններ փոխանցել շաբաթվա վերջում:
 
Դիմում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, իշխանություններին` ձեռնարկեք բոլոր քայլերը, քաղաքական և դիվանագիտական բոլոր հնարավոր միջոցները Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունն ապահովելու, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու, Եռակողմ հայտարարության դրույթների կատարումն ապահովելու ուղղությամբ:
 
Դիմում եմ միջազգային հանրությանը` ապահովեք ձեր իսկ կողմից վճռված` Արցախը Հայաստանին կապող միջանցքի ապաարգելափակման Ադրբեջանի պարտավորության կատարումը: Ձեր անգործության կամ պասիվության հետևանքը Արցախի բնակիչների ամենօրյա տառապանքներն են:
 
Դիմում եմ աշխարհասփյուռ հայությանը` դեմքով շրջվեք դեպի Արցախը, տեսեք այն մարդկանց, ովքեր տառապանքների գնով պահում են հայկական Արցախը»,- գրել է Ներսիսյանը:

Թեմայի այլ նորություններ