Lենա Նանուշյանը ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ քննարկել է ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլեր
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Lենա Նանուշյանը ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ քննարկել է ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլեր

Lենա Նանուշյանը ՌԴ առողջապահության փոխնախարարի հետ քննարկել է ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլեր

Երեկ կայացել է ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի և ՌԴ առողջապահության նախարարի տեղակալ Օլեգ Սալագայի հանդիպումը՝ առցանց ձևաչափով:  

Հանդիպման ժամանակ քննարկվել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության համագործակցության շրջանակներում ծխախոտի դեմ պայքարին ուղղված քայլերը: 

Կողմերն անդրադարձել են ոչ վարակիչ հիվանդություններին (ՈՎՀ)` ընդգծելով, որ այն դերակատարում ունի կորոնավիրուսային հիվանդության ընթացքի ծանրության և մահացության ցուցանիշների աճի առումով: Հաշվի առնելով, որ ծխախոտային արտադրատեսակների օգտագործումը ՈՎՀ-ների հիմնական ռիսկի գործոններից է, վերջիններս կարևորել են դրանց դեմ պայքարը կորոնավիրուսային համավարակի պայմաններում: 

Հանդիպման ավարտին ևս մեկ անգամ շեշտվել է համագործակցության կարևորությունը, և որոշվել է պահպանել այս քննարկումների  շարունակականությունը՝ հետագա քայլերի ավելի մանրամասն մշակման նպատակով:

Թեմայի այլ նորություններ