Կրեք դիմակ, փրկեք կյանքեր․ որն է բժշկական դիմակ կրելու օգուտը
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    21%
    6 կմ/ժ
  • Շիրակ 17°C
    31%
    19 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    21%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    21%
    6 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կրեք դիմակ, փրկեք կյանքեր․ որն է բժշկական դիմակ կրելու օգուտը

Կրեք դիմակ, փրկեք կյանքեր․ որն է բժշկական դիմակ կրելու օգուտը

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Ավետիսյանը գրում է․

Հարցը, թե արդյո՞ք պաշտպանիչ դիմակ կրելը կօգնի չվարակվել կորոնավիրուսով, քննարկվում է վիրուսի տարածման առաջին իսկ օրերից։ Հուսամ բոլորը հստակ գիտակցում են, որ դիմակները կարող են օգնել նվազեցնել վարակի տարածումն ու խուսափել առավել վտանգավոր հետևանքներից։

Նոր տիպի կորոնավիրուսի ի հայտ գալուն զուգահեռ մեր հասարակությունը բաժանվեց երկու մասի՝ մարդկանց, ովքեր հավատում են իրական պաշտոնական հրապարակվող թվերին և առհասարակ կորոնավիրուսի գոյությանը և մարդկանց, ովքեր դավադրության տեսության թեզերի մոլի երկրպագու են: Այնպես է ստացվել, որ դիմակ չկրողները հավատում են մի շարք միֆերի՝ ալկոհոլի ու սխտորի ազդեցությամբ պայքարը, մորուքը սափրելը և նմանատիպ այլ դավադրության տեսություններ ու ապատեղեկատվություն: Կա նաև այլ միֆ, համաձայն որի կորոնավիրուսը կմահանա, եթե սառը եղանակին պացիենտը երկար ժամանակ մնա դրսում։ Բացի այդ՝ տաք ցնցուղը ևս չի կանխում կորոնավիրուսը։

Սա միայն այսբերգի երևացող հատվածն է, քանի որ վարակակիրների շրջանում մեծ է ասիմպտոմ վարակակիրների թիվը, ովքեր չունեն կորոնավիրուսով վարակված լինելու որևէ ախտանշան և որևէ մեկը վստահ չի կարող լինել, որ ինքը վարակակիր չէ և չի վարակի դիմացինին, եթե չկրի պաշտպանիչ դիմակ։

Դիմակ չկրողները պնդում են, որ դրա երկարատև կրումը մնասում է առողջությանը, ինչը առնվազն մանիպուլյատիվ է։ Ինչպես ասել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, կարող են լինել կոնկրետ մարդիկ, որոնք հակացուցում ունեն՝ աստմատիկ քաղաքացիներ և այլն, բայց սովորական քաղաքացիների մոտ դա թթվածնային քաղցի չի բերում։ Նախարարի խոսքից կարելի է ենթադրել, որ դիմակ կրելը պարտադիր չէ առողջական և հատկապես շնչառական խնդիրներ ունեցող անձանց համար։ 

Թեմայի այլ նորություններ