Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել համավարակի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների, արձանագրված ֆինանսատնտեսական ցուցանիշների, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    42%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    32%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    61%
    12 կմ/ժ
  • Արարատ 13°C
    29%
    15 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    91%
    11 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    34%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    41%
    10 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել համավարակի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների, արձանագրված ֆինանսատնտեսական ցուցանիշների, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր հանդիպում-քննարկում է ունեցել համավարակի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքների, արձանագրված ֆինանսատնտեսական ցուցանիշների, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ

Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության և մարզային ենթակայության խոշոր բժշկական կենտրոնների՝ Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Չարենցավանի, Աբովյանի ծննդատան և Նոր Հաճնի պոլիկլինիկայի տնօրենների մասնակցությամբ՝ քննարկելու անցած 7 ամիսների ընթացքում համավարակի դեմ պայքարի ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արձանագրված ֆինանսատնտեսական ցուցանիշները, ինչպես նաև հետագա անելիքները:
 
Առնակ Ավետիսյանն իր գոհունակությունն է հայտնել առողջապահության և սոցիալական ապահովության վարչությանը և բժշկական կենտրոնների ղեկավարներին՝ արդյունավետ ու համակարգված աշխատանքի համար:
 
Չնայած համավարակի հետևանքով խոշոր բուժկենտրոններում տարեսկզբից առաջացած դժվարություններին և չնախատեսված ծախսերին՝ այնուամենայնիվ, բուժկենտրոնների ղեկավարների ներկայացրած ամփոփ հաշվետվության ցուցանիշներից պարզ դարձավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ֆինանսատնտեսական ցուցանիշներով նույնիսկ աճ է արձանագրվել:
 
Ա. Ավետիսյանը ընդգծել է, որ հենց այս փուլում բժշկական կենտրոնների տնօրեններից ակնկալվում է էլ ավելի համակարգված և նպատակային կառավարում՝ դրական դինամիկան պահպանելու և անընդհատ ավելացնելու նպատակով.
 
«Այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցները բավարար են, մնում է միայն ճիշտ կառավարում՝ եղած բացերը մինչև տարեվերջ լրացնելու համար: Իսկ մինչ այդ պետք է հորդորեմ բոլոր բուժկենտրոնների ղեկավարներին՝ համավարակի հաղթահարման այս փուլում չթուլացնել զգոնությունը և ավելի մեծ եռանդով ու սրտացավությամբ իրականացնել մեր քաղաքացիների բուժսպասարկումը՝ համավարակից հաղթանակած և հնարավորինս քիչ խնդիրներով դուրս գալու նպատակով», - խորհրդակցության ավարտին նշել է Առնակ Ավետիսյանը:
 
 

📌Կոտայքի մարզպետի պաշտոնակատար, փոխմարզպետ Առնակ Ավետիսյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի...

Опубликовано ՀՀ Կոտայքի մարզպետարան Четверг, 13 августа 2020 г.

Թեմայի այլ նորություններ