Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է. Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է. Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո

Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է. Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկո

Կիևը մտել է պաշտպանական գործողությունների փուլ, իրավիճակը բարդ է: Ինչպես տեղեկացնում Է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն:

«Քաղաքը մտել է պաշտպանական գործողությունների փուլ։ Այժմ որոշ շրջաններում կրակոցներ և պայթյուններ են հնչում։ Ուկրաինացի զինվորականները վնասազերծում են ռուսաստանցիների դիվերսիոն խմբերը: Ցավոք, այդ դիվերսիոն խմբերից մի քանիսն արդեն մտել են Կիև: Թշնամին ուզում է ծնկի բերել մայրաքաղաքը և ոչնչացնել մեզ»,- ասել է Կլիչկոն:

Կիևի քաղաքապետը նշել է, որ Ուկրաինայի զինված ուժերը պաշտպանությունը պահում է Կիևի շուրջ։

«Իրավիճակը բարդ է, բայց մենք հավատում ենք մեր զինված ուժերին: Աջակցում ենք և օգնում ենք նրանց»,- եզրափակել է Կլիչկոն:

Թեմայի այլ նորություններ