Խնդրում եմ՝ մարտական գործողությունների ընթացքում լրատվության համաշխարհային ֆորմատը չխախտել. Արծրուն Հովհաննիսյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    28%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    31%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    28%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    28%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խնդրում եմ՝ մարտական գործողությունների ընթացքում լրատվության համաշխարհային ֆորմատը չխախտել. Արծրուն Հովհաննիսյան

Խնդրում եմ՝ մարտական գործողությունների ընթացքում լրատվության համաշխարհային ֆորմատը չխախտել. Արծրուն Հովհաննիսյան

Սահմանային լարված իրավիճակում լրատվական դաշտի աշխատանքին Իջևանի ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձավ կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:

«Ցավով պետք է արձանագրեմ, որ մեր լրատավամիջոցների մեծամասնության բավականին գրագետ, փայլուն ու նվիրված աշխատանքի կողքին մենք տեսնում ենք երբեմն՝ սխալներ ասեմ, թերացումներ թե դիտավորություն ասեմ, երբ դեռ չճշտված, դեռ հակառակորդի կողմից նույնիսկ չփաստված գործողությունների հրապարակում է լինում մեր լրատվադաշտում: Երբ հրապարակում է լինում մեր լրատվադաշտում՝ հակառակորդի գործողությունն անվանելով հակահարված:

Երբ գնահատական է տրվում մեկ կետային, մեկ միավոր թռչող սարքի կամ հրետանու հարվածը գնահատվում է ստրատեգիական: Նման բաներից խնդրում եմ զերծ մնալ, խնդրում եմ պատերազմի, մարտական գործողությունների ընթացքում լրատվության տրամադրման համաշխարհային ֆորմատները չխախտենք և չդառնանք բոլորից առանձնահատուկ: Տեղեկատվական կենտրոնի ֆորմատը, պլանային բրիֆինգները, առաջնագծին հնարավորինս մոտենալով նյութեր վերցնելը, թափանցիկ հաղորդագրությունները, այսինքն՝ որևէ բան լրացուցիչ ճշտելու կարիք չունենք, եթե ՊՆ-ը այդ ինֆորմացիան արդեն մշակել է, ինչի՞ է պետք դրանից առավել աննորմալ երևույթների սպասելը»,- նշեց Հովհաննիսյանը:

Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ