Խմբագրական. Մտորումներ «ֆեյսահայաստանի» կամ «սոցցանցահայրենիքի» օրակարգային թեմաների մասին «Լուրերից Դուրս» ձևաչափով. Գագիկ Մկրտչյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 12°C
    91%
    12 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    45%
    12 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խմբագրական. Մտորումներ «ֆեյսահայաստանի» կամ «սոցցանցահայրենիքի» օրակարգային թեմաների մասին «Լուրերից Դուրս» ձևաչափով. Գագիկ Մկրտչյան

Խմբագրական. Մտորումներ «ֆեյսահայաստանի» կամ «սոցցանցահայրենիքի» օրակարգային թեմաների մասին «Լուրերից Դուրս» ձևաչափով. Գագիկ Մկրտչյան

«Հայաստան» աշխարհն՝ այո շուռ է եկել, մի տեսակ տխուր է ամեն ինչ, Բրյուսելում ՝ իսկ մինչ այդ Մոսկվայում Հայաստան երկրի՝ պետության ճակատագիրն էր վճռվում, մեր երկրում կատարյալ նիհիլիզմ է, որոնք են մեր «ֆեյսահայաստանի» կամ «սոցցցանցահայրենիքի» օրակարգային թեմաները, բնավ ոչ վերոշարադրյալները, «Կարգին» քաղաքապետի, Սոնա Շահգելդյանի, ավտոբուսների վարորդների, Շամշյանի լրահոսի թեմաներն են մեր գերակայությունը, և մինչ վերլուծական հանրության մի մասը ամաչկոտ փորձեր է անում վերլուծելու առկա մարտահրավերները, միաժամանակ ամեն ինչ անելով որ հանկարծ «Աստված մի արասցե» չնեղացնի մեր հյուսիսային «դաշնակցին», մյուս մասն էլ վեհերոտ փորձում է պրոպագանդել «Պուպուշ» արևմուտքը, «ֆեյսահայաստան»-ը շարունակում է ապրել իր օրակարգով, արդյոք գլխավոր դատախազը դհոլ է խփել օրերս, իսկ միգուցե խփել է նախկինում?

Հասկանում եք կարևորը ում օրոք է խփվել այդ դհոլը, այլ ոչ այն փաստը որ արևելյան այդ հարվածային գործիքը հնչում է թշնամու մշակույթին հարիր մուղամախառը կլկլոցների տակ, և որ դհոլ խփողը երկրի թիվ մեկ մեղադրողն է, կարևորը քաղաքակիրթ ավտոբուսները չեն, այլ քաղաքապետի կերպարը կամ «մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ» վերնագրերով հոդվածները։

Վերլուծությունների և անալիտիկ հոդվածների փոխարեն «սոցցանցահայրենիքում» ըմբոշխնում են ՀԵՆՑ ՆՈՐ, ՇՏԱՊ խորագրերով տարածվող «Պուտինը ապտակել է Ալիևին», «Փաշինյանի խիստ նայվածքը Ալիևին սարսափացրելա», «Մակրոնը հայհոյելա Ալիևին» պասկվիլ տեսանյութերը, չհասկանալով որ դրանով ծիծաղելի ու ողորմելի վիճակում են հայտնվում։ Մի խոսքով երևի ժամանակն է ստեղծել «աման օֆ եսիմ չգիտեմ» ֆեյսահայկական նոր փիլիսոփայական ուղղություն և ներկայանալ աշխարհին։

Թեմայի այլ նորություններ