Խաղողագործները բողոքի ակցիա անցկացրին. Նախարարը խոստացավ ամեն ինչ անել, որ խաղողը չմնա վազի վրա
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 14°C
    41%
    6 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 13°C
    87%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Խաղողագործները բողոքի ակցիա անցկացրին. Նախարարը խոստացավ ամեն ինչ անել, որ խաղողը չմնա վազի վրա

Խաղողագործները բողոքի ակցիա անցկացրին. Նախարարը խոստացավ ամեն ինչ անել, որ խաղողը չմնա վազի վրա

Խաղողագործները երեկ բողոքի ակցիա անցկացրին Կառավարության շենքի դիմաց՝ պահանջելով, որ Կառավարությունն օր առաջ լուծի խաղողի մթերման խնդիրը: Էկոնոմիկայի նախարարը խոստացավ անել ամեն ինչ, որ գյուղացիների խաղողը չմնա վազի վրա, բացի այդ, որ հաջորդ տարի խաղողի մթերման խնդիր չառաջանա:

Ակցիայի մասնակից խաղողագործներից մեկն ասաց. ««Նոյ» գործարանը խոշոր խաղացողներից է, նրա չընդունելը խոշոր լարվածություն է առաջացնում»: Ըստ նրա՝ Կառավարությունը խոշոր մթերողների հետ հարաբերությունները պետք է պարզեր վաղօրոք, որ խնդրի առաջ չկանգնեին:

«Իմ խաղողից օրական 500 կգ-1 տոննա խաղող եմ կորցնում, չամիչ է դարձել խաղողը: Այս մարդիկ վնաս են տալիս մեզ»,-հավելեց նա: Խաղողագործներից մեկն էլ ասաց. «Մենք գյուղացի մարդ ենք, ուզում ենք, որ մեր մշակած բերքը մթերեն, ուրիշ բան չենք ուզում: Պայմանագիր էլ ունենք՝ չեն մթերում»:

Խաղողագործները հանդիպել էին Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ, սակայն փոխնախարարի պատասխանը նրանց չէր գոհացրել:

«Մարզում կա մոտ 30 հազար տոննա խաղող, ինքը հաստատեց հնարավոր 8000 տոննայի մթերման մասին՝ ոչ կոնկրետ գնով: Եթե Գագիկ Ծառուկյանի գործարանը չմթերեց, այս գերխնդիրը ոչ մի պարագայում չի կարող վերանալ»,-ասաց փոխնախարարի հետ հանդիպած խաղողագործներից մեկը:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը: Նախարարը նշեց՝ պետությունը մթերման հարցով անցյալ տարվանից զբաղվում է, որ այս տարի նորմալ մթերվի, սակայն ընդունեց, որ հիմա վիճակը նորմալ չէ:

«Ամբողջ հարցն առաջացել է նրանից, որ խոշոր մթերողներից մեկը չի մթերում, «Նոյ» կոնյակի գործարանը չի մթերում: Վերջին պահին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել: Թե ինչո՞ւ չի մթերում, հարցի մյուս կողմն է, մենք չենք կարող պարտադրել, որ մթերի, իրենք գործարանն է, իրենց որոշումն է»,-ասաց Քերոբյանը:

Նախարարի խոսքով՝ գործարանը, սովորաբար, տարեկան 20-25 հազար տոննա է մթերում:

«Արդեն մոտ 10 հազարը տարբեր տեղ տեղավորել ենք: Մնացել է 10-12 հազարի հարց»,-ասաց նա:

Սակայն խաղողագործներից մեկն արձագանքեց՝ շատ ավելի շատ է մնացել:

Նրանցից մեկն էլ նախարարին ասաց. «Մենք հիմա կառավարությունից խնդրում ենք, որ օր առաջ մեծ ծավալով մթերում կատարվի, որովհետև խաղողը վազի վրա փչանում է»:

Քերոբյանը հայտնեց, որ իր տեղակալն այսօր այցելել է Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, վերջնական կորոշեն խնդրի լուծումը:

«Դրանց վերաբերյալ ընդհանուր առաջարկ այս երկու օրը կարվի: Ամեն ինչ կանենք, որ ձեր խաղողը չմնա վազի վրա: Մենք հիմա այնպես կմտածենք, որ դուք մյուս տարի խնդիր չունենաք»,-վստահեցրեց նախարարը:

Թեմայի այլ նորություններ