ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ազատման դիմում է գրել. ոլորտում ամենաաղմկոտ իրադարձությունները նրա հետ են կապվում
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    13 կմ/ժ
  • Լոռի 7°C
    72%
    5 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    47%
    11 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    92%
    5 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ազատման դիմում է գրել. ոլորտում ամենաաղմկոտ իրադարձությունները նրա հետ են կապվում

ԿԳՄՍՆ փոխնախարար Գրիշա Թամրազյանն ազատման դիմում է գրել. ոլորտում ամենաաղմկոտ իրադարձությունները նրա հետ են կապվում

Մեր տեղեկություններով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Գրիշա Թամրազյանը ազատման դիմում է գրել: 

Նախարարության անձնակազմի կառավարման վարչությունից դեռեւս չեն հաստատում տեղեկությունը: Վարչության պետ Ռուզաննա Գրիգորյանն ասաց. «Մենք դիմում չենք ստացել»: 

Այդուհանդերձ, ՀԺ-ին հաջողվեց պարզել, որ գործընթացը սկսվել է, եւ չի բացառվում, որ փոխնախարարի դիմումը նախարարի համապատասխան գրության հետ մեկտեղ անձնակազմի կառավարման վարչություն հասնի առաջիկա մեկ ժամվա ընթացքում: 

Գործող ընթացակարգը նախատեսում է, որ փոխնախարարի ազատման դիմումը պետք է կցվի նախարարի համապատասխան գրությանը եւ ուղարկվի Կառավարություն: 

Նկատենք, որ նախարարության շուրջ ծավալվող ամենաաղմկահարույց իրադարձությունների մի մասը փոխնախարար Թամրազյանի անվան հետ է կապվում: 

Երբ տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնի հավակնորդներից մեկը շատերի համոզմամբ արտոնյալ պայմաններում էր հայտնվում, նրանք դա բացատրում են Թամրազյանի հետ ունեցած մտերիմ հարաբերություններով, երբ ԱԺ արդեն նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը սպորտի ոլորտի հետ կապված դժգոհություններ էր հայտնում, ի սկզբանե դա կապում էր Թամրազյանի հետ, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահը պաշտոնից ազատման դիմում էր գրում, էլի Թամրազյանի անունը շրջանառվում էր բացասական իմաստով:

Թեմայի այլ նորություններ