ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Շախմատի համաշխարհային օրվա առթիվ
▲ Դեպի վեր
  • Երեվան 15°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    61%
    4 կմ/ժ
  • Լոռի 12°C
    59%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    79%
    10 կմ/ժ
  • Արարատ 16°C
    33%
    3 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    69%
    12 կմ/ժ
  • Արմավիր 16°C
    41%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    57%
    9 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 13°C
    75%
    9 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Շախմատի համաշխարհային օրվա առթիվ

ԿԳՄՍ նախարարը շնորհավորել է Շախմատի համաշխարհային օրվա առթիվ

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Շախմատի համաշխարհային օրվա առթիվ: 
 
«Հայաստանի և մի շարք երկրների նախաձեռնությամբ՝ Միավորված ազգերի կազմակերպությունը հուլիսի 20-ը հայտարարել է Շախմատի համաշխարհային օր:
 
Բոլորիս սրտանց շնորհավորում եմ Շախմատի համաշխարհային օրվա կապակցությամբ։ Սա այն մարզաձևերից է, որ միավորում է տարբեր երկրների՝ մրցահարթակ բերելով ոչ թե նրանց ֆիզիկական ուժն ու մարմնամարզական հմտությունները, այլ մտքի կարողություններն ու ճկունությունը։
 
Հայաստանն իր բնակչության թվով և տարածքով մեծ պետություն չէ, բայց համարվում է շախմատային գերտերություն: Մեր երկրում շախմատ սիրում ու խաղում են դպրոցում ու անգամ բակերում: Սա այն մարզաձևն է, որ համաշխարհային հանրության ուշադրության կենտրոնում է պահել հայ շախմատիստների անուններն ու հաղթանակները, որոնցով մշտապես հպարտացել ենք և դեռ բազում առիթներ ենք ունենալու։
 
Համաշխարհային համաճարակի դեմ այս պայքարում բոլորիս մաղթում եմ շախմատային հաղթանակ, իսկ պատերազմները թող լինեն միայն շախմատի տախտակին»,- նշված է շնորհավորական ուղերձում։
 
Աղբյուր՝ 1lurer.am

Թեմայի այլ նորություններ