ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    22%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    33%
    19 կմ/ժ
  • Լոռի 7°C
    79%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    84%
    4 կմ/ժ
  • Արարատ 19°C
    29%
    8 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    22%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 3°C
    88%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    22%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    37%
    4 կմ/ժ
  • Արցախ 9°C
    90%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հանդիպել է մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Մասնավոր նախադպրոցական հաստատությունների ասոցիացիայի ներկայացուցիչներին: 

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավոր հատվածում նախադպրոցական կրթական ծրագրերի լիցենզավորման գործընթացի կարգավորման հարցերը, հաստատությունների կողմից ներկայացված առաջարկներն ու դիտարկումները: 

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին՝ շնորհակալություն հայտնելով երկխոսության և դաշտի խնդիրներն ու կարիքները համակարգված ներկայացնելու համար: 

«Ունենք գործող լիցենզավորման կարգ, և առաջիկայում՝ օրենքի փոփոխությունից հետո, մեր առջև լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն ընդլայնելու խնդիր կա: Դա ոչ միայն նախադպրոցական կրթական ծրագիրն է, այլև ծառայությունները: Միասին պետք է որոշենք, թե ինչպիսին պետք է լինեն լիցենզավորման չափորոշիչները: Մեր հանդիպման նպատակն է, որ դուք մեզ ներկայացնենք այն առանձնահատկությունները, որոնք այս խնդրին են վերաբերում: Արդյունքները պետք են լինեն լիցենզավորման կարգի հիմնավոր փոփոխությունը, դաշտի կարգավորումը՝ առանց սահմանափակելու որակյալ ծառայությունների տրամադրումը: Միաժամանակ պետք է պետական հոգածություն և վերահսկողություն ունենանք երեխաներին ուղղված ծառայությունների նկատմամբ՝ բացառելով կասկածելի որակի և բովանդակության ծառայությունների տրամադրումը»,- ասել է նախարարի տեղակալը: 

Ասոցիացիայի ներկայացուցիչները խոսել են իրենց մտահոգող խնդիրների մասին, այդ թվում՝ ընթացակարգերի պարզեցման, չափանիշների վերանայման, մանկավարժական կադրերի ընտրության ու վերապատրաստման, առողջապահական նորմերի և այլնի մասին: 

Ժ. Անդրեասյանի խոսքով՝ նախադպրոցական կրթության չափորոշիչները ներկայումս ամբողջությամբ լրամշակվում են մանկավարժական բուհերի, մասնագիտացված կառույցների ներկայացուցիչների, հոգեբանների և այլ մասնագետների ներգրավմամբ։ Չափորոշիչը բխելու է կարողունակությունների վրա հիմնված մոտեցումից՝ ապահովելով հարթ անցում տարրական դպրոց։

«Խնդիրն այն է, որ ինչ ծրագիր էլ իրականացնեք, դուք պետք է ապահովեք այդ կարողունակությունները. դրանց հասնելու ճանապարհին ձեզ տրվում է մանկավարժական ազատության հնարավորությունը»,- ընդգծել է նախարարի տեղակալը: 

Ամփոփելով հանդիպումը՝ կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել, քննարկել ներկայացվող նախագիծը և հավելյալ դիտարկումների դեպքում դրանք փոխանցել ԿԳՄՍ նախարարություն, ինչի արդյունքում առաջարկները հնարավորինս հաշվի կառնվեն:

Նշենք նաև, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը տեսաhանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոյի հետ։ Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ։

Ողջունելով ՀԲ-ի պատվիրակությանը՝ նախարար  Դումանյանը բարձր է գնահատել բանկի հետ համագործակցությունը և ընդգծել, որ նախարարությունը շահագրգիռ է իրականացվող  ծրագրերի շարունակականությամբ և պատրաստակամ է զարգացնել այդ գործընկերությունը։

«Ցավոք, ամբողջ աշխարհում համավարակն իր բացասական ազդեցությունն ունեցավ նաև կրթական համակարգի վրա։ Բացի դրանից՝ մեր երկիրն անցավ սարսափելի պատերազմի միջով, և մենք մեկ անգամ ևս համոզվեցինք, որ երկրի անվտանգության և զարգացման հիմքում միանշանակ ընկած է կրթությունը։ Արցախի մշակութային ժառանգության մի զգալի հատված, դժբախտաբար, գտնվում է անմիջական վտանգի ներքո, հետևաբար մենք կարևորում ենք համամարդկային այդ արժեքների պահպանությունը, այդ թվում՝ առաջադեմ մարդկության ջանքերի շնորհիվ»,-նշել է նախարարը և շեշտել, որ բարձրագույն կրթությունն ու գիտությունն անբաժանելի են, և բնագիտական ուղղություններին հատուկ կարևորություն է տրվելու։ Վ. Դումանյանի խոսքով՝ հանրակրթության ոլորտում, որը հանդիսանում է կրթության հիմքը, բարեփոխումները ևս կշարունակվեն։

 Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն Վահրամ Դումանյանին շնորհավորել է նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և փաստել, որ ՀԲ-ն տարիներ շարունակ եղել է Հայաստանի գործընկերը կրթության ոլորտում՝ սկսած վաղ մանկությունից մինչև բարձրագույն կրթության ոլորտ։ Ըստ ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավարի՝ համատեղ իրականացվող ծրագրերից մեկը մոտենում է ավարտին, և անհրաժեշտ է նախանշել հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները։ Սիլվի Բոսութղոն վստահություն է հայտնել, որ Հայաստանը կարող է լավագույնս իրացնել ՏՀՏ ոլորտի իր ներուժը, մասնավորապես՝ արհեստական բանականության բնագավառում։

«Հայաստանի մարդկային ներուժն ահռելի է, և դա պետք է օգտագործել՝ ի նպաստ ՀՀ տնտեսության և հասարակության զարգացման։ Չնայած առկա բոլոր դժվարություններին՝ Հայաստանը պետք է ոտքի կանգնի, շարունակի ապրել և լիարժեք իրացնել այդ ներուժը»,- ասել է Սիլվի Բոսութղոն։

Համաշխարհային բանկի ներկայացուցիչը շնորհավորել է Հայաստանին՝ վերջերս հրապարակված մաթեմատիկայի և բնագիտության 2019 թվականի միջազգային գնահատման արդյունքների կապակցությամբ՝ նշելով, որ մեր երկիրն արձանագրել է 42 միավորային կետով բարելավում, ինչը, ըստ նրա, ահռելի առաջընթաց է։

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն անդրադարձել է ՀԲ-ի հետ իրականացվող «Կրթության բարելավում» և ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող «Հայաստանում ԵՄ-ն՝ նորարարության համար» ծրագրերի բարեհաջող ընթացքին՝ որպես գործընկեր ընդգծելով բանկի աշխատակիցների բարձր պրոֆեսիոնալիզմը։ Նա նաև ներկայացրել է 2021-25 թթ. կրթության ռազմավարության մշակման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Ժաննա Անդրեասյանն իր հերթին անդրադարձել է վերոնշյալ երկու ծրագրերի շրջանակում իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ առարկայական չափորոշիչների մշակման, հետագայում դրանց ներդրման, ուսուցիչների լայնածավալ վերապատրաստման, դասագրքրեի փոփոխության և համապատասխան ենթակառուցվածքների ստեղծման խնդիրներին։ Փոխնախարարը կարևորել է նախակրթարանների հիմնման, ավագ դպրոցների հիմնանորոգման, «Նորարարությունների մրցակցային հիմնադրամի» միջոցով բուհերում լաբորատորիաների կազմավորման գործընթացները։ Նա նաև շեշտել է համավարակի պայմաններում մեկ այլ կարևոր համագործակցության՝ ճգնաժամային իրավիճակում նախադպրոցական ծառայությունների մոդելի գծագրման և դաստիարակների վերապատրաստման ծրագրի, ինչպես նաև մարզային 101 ուսումնական հաստատություններում, որտեղ ուսուցչի բացակայության պատճառով որևէ առարկա չի դասավանդվում, հեռաուսուցման լաբորատորիաներ ստեղծելու մասին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ հետագա աշխատանքային քննարկումների ընթացքում առավել մանրամասն և հստակ կնախանշվեն համագործակցության ուղղությունները։

Թեմայի այլ նորություններ