Կենտրոնում մեքենա էր այրվում. Պատճառը`անսարքություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    39%
    7 կմ/ժ
  • Շիրակ 10°C
    53%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    70%
    12 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    62%
    7 կմ/ժ
  • Արարատ 19°C
    35%
    20 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    87%
    9 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    26%
    22 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    69%
    15 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    26%
    22 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    52%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    88%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.26555
  • Դոլար = 388.09

Կենտրոնում մեքենա էր այրվում. Պատճառը`անսարքություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Աբովյան փողոցում Opel մակնիշի մեքենա էր այրվում: Բարեբախտաբար վարորդը ժամանակին զգացել է մեքենայում տարածվող ծուխն ու շտապ կանգնեցրել մեքենան: Իջնելուց հետո մեքենան բռնկվել է: Հրշեջներին հաջողվեց կրակը հանգցնել, մեքենան գրեթե ամբողջությամբ այրվել էր, տուժածներ չկան:

Փետրվարի 19-ին, ժամը 15։06-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աբովյան փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է «Opel Omega» մակնիշի ավտոմեքենա (վարորդ՝ Լ․ Գ․, ծնված 1958 թ․)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։19-ին, մարվել՝ 15։27-ին։ Այրվել է ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը և բեռնախցիկը՝ մասամբ։

 

Թեմայի այլ նորություններ