ԱԺ-ում հանդիպում է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի փոխնախագահների հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    7 կմ/ժ
  • Լոռի 12°C
    71%
    13 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    86%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    71%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    58%
    4 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

ԱԺ-ում հանդիպում է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի փոխնախագահների հետ

ԱԺ-ում հանդիպում է տեղի ունեցել Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի փոխնախագահների հետ

ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը սեպտեմբերի 8-ին հանդիպել են Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի փոխնախագահներ Անտոն Կարպովի, Ալեքսեյ Գերասյուկի եւ Սերգեյ Տրոֆիմենկոյի հետ:

Գեւորգ Պապոյանը, ողջունելով հյուրերին խորհրդարանում, կարեւորել է հեռանկարային համագործակցության անհրաժեշտությունը` պատրաստակամություն հայտնելով նպաստել այդ ուղղությամբ իրականացվելիք աշխատանքներին:

ԱԺ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Անտոն Կարպովը ներկայացրել է ընկերության հիմնադրման եւ գործունեության համառոտ պատմությունը` խոսելով աշխատանքի հիմնական ուղղությունների, համագործակցող երկրների, կազմակերպությունների, ձեռքբերումների, նպատակների եւ խնդիրների մասին:

Ճանաչողական այցի նպատակն է ծանոթանալ նաեւ ՀՀ օրենսդրությանը, քննարկել օրենսդրական անհրաժեշտ փոփոխությունների առաջարկությունները:

Նշվում է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու հանդիպումներն ու  քննարկումները: 

Թեմայի այլ նորություններ