Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվի նվազում
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    49%
    4 կմ/ժ
  • Լոռի 10°C
    35%
    14 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    63%
    11 կմ/ժ
  • Արարատ 12°C
    30%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    88%
    12 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    54%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    82%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվի նվազում

Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում ՔՏՀԱՏՄ-ն արձանագրել է խախտումների թվի նվազում

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ շարունակել են ուժեղացված մշտադիտարկումներ և վերահսկողություն իրականացրել նաև հանգստյան օրերին։ Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ՀՀ Կառավարության լրատվության բաժնից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Վաղ առավոտյան սկսված վերահսկողական աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի Կենտրոն և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում գործող հանրային տրանսպորտի գործունեության նկատմամբ, որի արդյունքում տաքսի ավտոմոբիլներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում խախտման դեպքեր չեն հայտնաբերվել:

Կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում շուրջ երեք տասնյակի հասնող տրանսպորտային միջոցների նկատմամաբ իրականացված դիտարկման արդյունքում հայտնաբերվել է սահմանված քանակից ավել ուղևորներով փոխադրում իրականացնելու մեկ դեպք, որի հիմքով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է համապատասխան արձանագրություն։

Տեսչական մարմնի մասնագետները տեղում արձանագրված այլ թերությունների վերաբերյալ իրականացրել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, տվել պարտադիր կատարման ցուցումներ:

Տեսչական մարմնի կողմից հանրային տրանսպորտի գործունեության նկատմամաբ նման խիստ վերահսկողական աշխատանքները շարունակվում են նաև հանգստայան օրերի։

Թեմայի այլ նորություններ