Կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    58%
    2 կմ/ժ
  • Շիրակ 3°C
    65%
    2 կմ/ժ
  • Լոռի 7°C
    44%
    9 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    73%
    1 կմ/ժ
  • Արարատ 11°C
    39%
    11 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    93%
    6 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    58%
    2 կմ/ժ
  • Գեղարքունիք 4°C
    52%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    58%
    2 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    2 կմ/ժ
  • Արցախ 10°C
    86%
    3 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը

Կայացել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը

Փետրվարի 21-ին Էդուարդ Աղաջանյանի նախագահությամբ արտահերթ նիստ է գումարել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը:

Պատգամավոր Անդրանիկ Թեւանյանի ներկայացմամբ քննարկվել է «Հայաստան» խմբակցության հեղինակած «Ադրբեջանի եւ Թուրքիայի խորհրդարանների կողմից «Շուշիի հռչակագրի» վավերացման կապակցությամբ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը:  Փաստաթղթի ամբողջական տեքստը՝ այստեղ:

«Եթե մենք չենք արձագանքում այդ փաստաթղթին, նշանակում է մենք ընդունում ենք Շուշիի հռչակագիրը»,- ասել է պատգամավորը:

 Նշվել է, որ հայտարարությունն ուղերձ կլինի ՀՀ քաղաքացիներին, աշխարհասփյուռ հայությանը, միջազգային  հանրությանը, որ անվտանգային հարցերում ՀՀ-ն ունի կարմիր գծեր եւ չի նահանջելու դրանցից:

Գուրգեն Արսենյանը ներկայացրել է նախագծի վերաբերյալ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության տեսակետը: Նա նշել է, որ խմբակցության պատգամավորները չեն միանա «Հայաստան» խմբակցության առաջարկին՝ հետեւյալ հիմնավորումներով:

 «Դեռեւս ութ ամիս առաջ՝ 2021թ. հունիսի 15-ին եւ 17-ին, ՀՀ ԱԳՆ-ն անդրադարձել է խնդրին՝ հրապարակային հայտարարության եւ մեկնաբանությունների տեսքով: Հիմնավորումն առ այն, թե ՀՀ-ն պետք է Ազգային ժողովի նույնաբովանդակ հայտարարության տեսքով արձագանքի այդ հռչակագրի վավերացմանը, տրամաբանական չէ, քանի որ ՀՀ խորհրդարանը եւ ԱԳՆ-ն վարում են եւ պետք է վարեն միասնական արտաքին քաղաքականություն»,- ասել է Գուրգեն Արսենյանը:

Վերջինս ընդգծել է, որ խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը չի սկսվում եւ չի ավարտվում ԱԺ հայտարարություններով.  այն իրականում ավելի լայն է:

Այդ համատեքստում պատգամավորը նշել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության համար ողջունելի է ԱԺ «Հայաստան» խմբակցության միայն այն հայտարարությունը, որը վերաբերում է միջազգային կառույցներում աշխատանքների վերսկսմանը:

«Մենք հորդորում ենք առավել ակտիվ ներգրավվել ՀՀ շահերի պաշտպանության գործում միջազգային բոլոր հարթակներում»,-նշել է Գուրգեն Արսենյանը:

Նախագիծը չի արժանացել հանձնաժողովի հավանությանը: 

Թեմայի այլ նորություններ