«Կասկադ» համալիրի շինարարությունն ավարտելու համար Երևան համայնքը բանակցում է «Գաֆէսճեան» թանգարանի հետ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Կասկադ» համալիրի շինարարությունն ավարտելու համար Երևան համայնքը բանակցում է «Գաֆէսճեան» թանգարանի հետ

Երևանի «Հյուսիս-հարավ» առանցքի թամանյանական հորինվածքը 1970-ականներին ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի, Սարգիս Գուրզադյանի և Ասլան Մխիթարյանի շնորհիվ կերպար ստացավ: Նախագծով Կենտրոնը պետք է կապվեր Արաբկիրին ու Զեյթունին՝ միաժամանակ «Կասկադ» համալիրը վերածելով կրթամշակութային յուրահատուկ կենտրոնի:

«Մենք նախատեսում էինք, որ Ազատության հուշարձանից շարժասանդուղքով կապ կլինի մինչև Թամանյանի պուրակ: 1988 թ. երկրաշարժից հետո նախագիծը կասեցվեց»,- պատմում է ՀՀ վաստակավոր ճարտարապետ Ասլան Մխիթարյանը:

1990-ականներին «Կասկադում» որևէ աշխատանք չարվեց: Համալիրի վերականգնման համար 2002 թվականին պայմանավորվածություն ձեռք բերվեց բարերար Ջերարդ Գաֆէսճեանի հետ։

«2002 թ. մայիսի 31-ին Երևանի քաղաքապետի որոշմամբ «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամին հասարակական կառուցապատման նպատակով ի սեփականություն են հանձնվել «Կասկադ» համալիրի անավարտ շինությունները և դրանով զբաղեցրած հողամասը, ինչպես նաև սեփականության իրավունքով են տրամադրվել «Կասկադ» համալիրին հարող աջակողմյան 8,0 հա և ձախակողմյան 50 մետր լայնությամբ չծանրաբեռնված հողամասերը, անհատույց մշտական օգտագործման է հանձնվել Ա. Թամանյանի հուշարձանից մինչև «Կասկադ» համալիրն ընկած պուրակի տարածքը»,- նշում է Երևանի քաղաքապետարանի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետի տեղակալ Մերի Հարությունյանը: 

2009-ին բարեկարգումն ավարտվեց, բացվեց արվեստի կենտրոնը, սակայն «Կասկադն» անավարտ էր:

Կասկադից դեպի Ազատության պողոտա բարձրացող հատվածն այժմ ամբողջությամբ անխնամ է: Շինարարական փոսորակը որոշ քաղաքացիներ դարձրել են աղբավայր: 2013 և 2019 թվականներին հիմնադրամը քաղաքապետարան է ներկայացրել երկու էսքիզային տարբերակ, որոնց, սակայն, մասնագետները հավանություն չեն տվել: Փաստորեն, մինչ օրս չկա ներկայացված վերջնական առաջարկ, և մինչ հիմա որևէ ներդրում սեփականտիրոջ կողմից չի արվել: 

«Այսօր համայնքը միջոցներ է ձեռնարկում ավարտելու «Կասկադ» համալիրի շինարարությունը: Տարեսկզբին Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանձնարարեց վերսկսել բանակցությունները «Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի հետ:

«Մեր կողմից առաջարկվել է քաղաքի համար կարևոր նշանակություն ունեցող համալիրի տարածքի արդիականացման նպատակով հիմնադրամի հետ համատեղ մշակել և իրականացնել ներդրումային նոր ծրագիր: Այս համատեքստում Երևանի քաղաքապետարանը բաց է լիարժեք օժանդակություն ցուցաբերելու և համապատասխան գործիքակազմ ներդնելու տեսանկյունից»,- ասում է Մերի Հարությունյանը:

«Խնդրի առնչությամբ որոշեցինք լսել նաև հիմնադրամի դիրքորոշումը: Մեզ փոխանցեցին. «Այս պահին հոգաբարձուների խորհուրդը դեռ քննարկում է»:

Հայկական պատմությունը, ճարտարապետությունն ու մշակութային ժառանգությունը մեկտեղող «Կասկադ» համալիրն ամբողջանալուց հետո կարող է վերածվել տարածաշրջանային մշակութային կենտրոնի»,- հայտնում են Երևանի քաղաքապետարանից:

Թեմայի այլ նորություններ