Կառուցվել է հանրապետական, միջպետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ. Պապիկյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    15%
    15 կմ/ժ
  • Շիրակ 12°C
    37%
    15 կմ/ժ
  • Լոռի 13°C
    40%
    13 կմ/ժ
  • Տավուշ 13°C
    57%
    15 կմ/ժ
  • Արարատ 19°C
    23%
    15 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    73%
    12 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    15%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    37%
    17 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    15%
    15 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    26%
    18 կմ/ժ
  • Արցախ 11°C
    85%
    5 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառուցվել է հանրապետական, միջպետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ. Պապիկյան

Կառուցվել է հանրապետական, միջպետական և տեղական նշանակության շուրջ 550 կմ ճանապարհ. Պապիկյան

ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը Կառավարության այսօրվա նիստին ներկայացրեց  «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը:

«Առաջարկվում է նախագծանախահաշվային փաստաթղթերի նախապես ձեռքբերման համար անհրաժեշտ 243.5 միլիոն դրամը վերաբաշխել նախարարության համար նախատեսված միջոցներից: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ: Նախագծի ընդունմամբ կապահովի 2021 թվականի համար նախատեսված հիմնանորոգման ենթակա միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների նախագծանախահաշվային փաստաթղթերի  ձեռքբերումը, որը կապահովի 2021 թվականի համար պլանավորված աշխատանքների անընդհատությունը»,- նշեց Պապիկյանը:

Նախարարը նաև զեկուցեց, որ ներքին ռեսուրսների ծախսի արդյունավետ վիճակ կա, իսկ վարկային միջոցների որոշակի խնդրահարույց հարցերը պայմանավորված են COVID-19-ով ու պատերազմական իրավիճակով:

«Պատերազմական իրավիճակն ազդել է նաև ընթացիկ այլ ուղղությունների շինարարության վրա, բայց կարողացել ենք ապահովել այն վայրերում, որտեղ ճանապարհի ինտենսիվությունը թույլ է տվել, շինարարությունը շարունակել: Շարունակվել են նաև սուբվենցիոն ծրագրերով շինարարական աշխատանքները լայն թափով: Այս պահին հանրապետական, միջպետական նաև տեղական նշանակության շուրջ 550 կիլոմետր ճանապարհ ունենք կառուցած: Այսինքն՝ արդեն ավարտած ասֆալտապատման աշխատանքների մասին է խոսքը»,- նշեց Պապիկյանը:

Թեմայի այլ նորություններ