Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ներկայությունը 5 տարով չի սահմանափակվի. Արտակ Բեգլարյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    47%
    6 կմ/ժ
  • Շիրակ 7°C
    49%
    11 կմ/ժ
  • Լոռի 4°C
    73%
    10 կմ/ժ
  • Տավուշ 5°C
    92%
    8 կմ/ժ
  • Արարատ 13°C
    48%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    2 կմ/ժ
  • Արմավիր 14°C
    41%
    13 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    79%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 12°C
    41%
    13 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    60%
    7 կմ/ժ
  • Արցախ 10°C
    97%
    6 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կարծում եմ՝ ռուս խաղաղապահների ներկայությունը 5 տարով չի սահմանափակվի. Արտակ Բեգլարյան

«Այո, վստահաբար ասում եմ, որ Արցախի իշխանությունները, Արցախի ժողովուրդը չեն ընդունելու որևէ նմանատիպ պայման, որ որևէ ձևով Արցախը մտնի Ադրբեջանի կազմ»:

Այսօր մամուլի ասուլիսին հայտարարեց ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը՝ պատասխանելով հարցին, թե կարո՞ղ է վստահաբար ասել, որ Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում։

Արտակ Բեգլարյանն իր խոսքում նշեց, որ պատերազմից հետո իրենց ճանապարհն ավելի բարդ և երկար է թվում:

«Բայց հիմա մենք ունենք լրացուցիչ արտաքին քաղաքական հնարավորություններ մեր ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն ավելի ընդգծված ձևով կազմակերպելու համար: Հակամարտության կարգավորման երեք սկզբունքներից երկուսն արդեն ժամանակավրեպ են, այսինքն տարածքային ամբողջականության և ուժի սպառնալիքի սկզբունքները ժամանակավրեպ են պատերազմի հետևանքով: Մնացել է մեր ինքնորոշման իրավունքի ճանաչումը: Միջազգային հանրությունը և Մինսկի խումբը դա շատ լավ գիտակցում են, դրա համար մենք այս ուղղությամբ մեր պայքարը շարունակելու ենք: Իհարկե, պետք է ՀՀ-ն էլ այս մասով գործուն ջանքեր գործադրի, և հույս ունենք, որ առաջիկայում դրական առաջընթաց կլինի»,-ասաց Բեգլարյանը:

Անդրադառնալով հարցին, թե ինչ է լինելու, երբ ռուս խաղաղապահների՝ Արցախում մնալու ժամկետն ավարտվի, նախարարն ասաց՝ կարծում է, որ նրանց ներկայությունը 5 տարով չի սահմանափակվելու։

«Մենք այստեղ երկար ժամանակ ունենալու ենք ռուս խաղաղապահներ, որոնք երաշխավորելու են մեր անվտանգությունը: Իհարկե մեր ՊԲ-ն, մեր զինված ուժերն իրենք իրենց մասով երաշխավորում են ու ժամանակի ընթացքում շատ ավելի արդյունավետորեն են երաշխավորելու մեր անվտանգությունը: Բայց մեր օրակարգը խաղաղ, բանակցային, քաղաքական գործընթացով մեր անվտանգության երաշխավորումն է, որին, հուսանք, Ադրբեջանը պատրաստ կլինի»,-ասաց Արցախի պետնախարարը։

Խոսելով արտագաղթի կանխման ուղղված քայլերի մասին, Բեգլարյանն ասաց, թե դրա համար երկու հիմնական քայլ կա՝ կայուն անվտանգության երկարաժամկետ ապահովումն ու բնակարանային խնդրի՝ հնարավորինս արագ ու էֆեկտիվ լուծումը։ Նախարարը հայտնեց՝ իրենք նախագծեր ունեն, որոնց միջոցով պետք է տարեցտարի մեծացնեն Արցախի բնակչության թիվը:

Թեմայի այլ նորություններ