«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվեց շահագործման
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    7 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվեց շահագործման

«Կարմիր բլուր» պոլիկլինիկայում նոր ռենտգեն սարքը հանձնվեց շահագործման

Համայնքային ենթակայության «Կարմիր բլուր» պոլիկլինիկայում այսուհետ քաղաքացիները հնարավորություն կունենան օգտվել ռենտգեն ախտորոշման ծառայությունից:

Հետազոտությունների նոր սրահի երեկ տեղի ունեցած բացմանը ներկա են եղել Երևանի քաղաքապետի տեղակալ Գևորգ Սիմոնյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Յակով Ասատրյանը: Ընթացիկ տարում, ի դեպ, քաղաքային բյուջեի միջոցներով երևանյան պոլիկլինիկաները կհամալրվեն շուրջ 237 մլն. դրամի ժամանակակից բժշկական սարքավորումներով: Ծրագիրը մայրաքաղաքի առողջապահական ոլորտում նախաձեռնված բարեփոխման կարևոր ուղղություններից մեկն է:

Պոլիկլինիկայում հարմարավետ պայմաններ են ապահովվել նաև սպասարկվող շուրջ 740 փոքրիկների համար: Մանկաբուժական բաժնի նորոգման նախաձեռնությունը բարեգործական միջոցներով է:

Գևորգ Սիմոնյանն ու Յակով Ասատրյանը տնօրեն Սուրեն Ամիրյանի ուղեկցությամբ շրջել են նաև պոլիկլինիկայում, ծանոթացել ընթացիկ ծրագրերին ու նորոգման ընթացքին:

Թեմայի այլ նորություններ