Կարևոր է, որ միաբան լինենք նաև խաղաղության ժամանակ. Իտալիայում ՀՀ դեսպանի շնորհավորական ուղերձը
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 15°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    44%
    6 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կարևոր է, որ միաբան լինենք նաև խաղաղության ժամանակ. Իտալիայում ՀՀ դեսպանի շնորհավորական ուղերձը

Կարևոր է, որ միաբան լինենք նաև խաղաղության ժամանակ. Իտալիայում ՀՀ դեսպանի շնորհավորական ուղերձը

Իտալիայում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանն ուղերձ է հղել Անկախության օրվա առթիվ: 

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Ցանկանում եմ շնորհավորել բոլորիս Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առթիվ, որը Հայաստանի և ողջ աշխարհի հայության համար թերևս տարվա ամենակարևոր իրադարձությունն է:

30 տարի առաջ այս օրը հայ ժողովուրդը համաժողովրդական հանրաքվեի միջոցով իր վճռական «այո»-ն ասաց Հայաստանի անկախությանը։ Երկու օր անց` սեպտեմբերի 23-ին, Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն: 1995 թվականին տեղի ունեցած հանրաքվեով հայ ժողովուրդն իր վճռական «այո»-ն ասաց անկախ Հայաստանի առաջին Սահմանադրությանը, որի առաջին հոդվածը հռչակեց՝ «Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է», իսկ երկրորդ հոդվածը, որ «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին»։

Ընդունված Սահմանադրության 114-րդ հոդվածով ամրագրվեց նշյալ երկու հոդվածների անփոփոխելիությունը։ Այսպիսով՝ մենք ընտրեցինք դժվարին, սակայն միակ ճանապարհը։

Պետականության հաստատման ճանապարհը բարդ էր, լի բազմաթիվ մարտահրավերներով՝ ավերիչ երկրաշարժ, Խորհրդային Միության փլուզում՝ իր քաղաքական ու տնտեսական հետևանքներով, պատերազմներ ու տնտեսական շրջափակում։ Սակայն մենք տոկացինք՝ հույսով ու նվիրումով, քանի որ գիտակցեցինք, որ անկախությունը բացարձակ արժեք է։

Եվ ոչ միայն տոկացինք, այլև այս ողջ փորձությունների ընթացքում հավատարիմ մնացինք համամարդկային արժեքներին՝ ժողովրդավարությանը, ազատությանը և օրենքի գերակայությանը։ Անցած երեք տասնամյակի ընթացքում Ադրբեջանը երեք կործանարար պատերազմ է սանձազերծել Արցախի խաղաղ բնակչության դեմ, որոնցից վերջինը՝ սրանից մեկ տարի առաջ։

Անցած 30 տարիների ընթացքում Ադրբեջանի իշխանություններն իրականացրել են ակնհայտ ագրեսիվ քաղաքականություն՝ ուղղված արցախահայության մի պարզ ու անօտարելի ցանկությանը՝ ինքնուրույն որոշել սեփական ճակատագիրը՝ ապրելու ազատ ու ժողովրդավարական պետությունում:

Ցավոք, Ադրբեջանի հետ հենց այս արժեքային բախումն է, որ թույլ չի տալիս նրանց ապրել խաղաղ ու անվտանգ պայմաններում։ Սակայն պատերազմը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ որևէ հակամարտության ռազմական լուծման փորձը ավելի է հեռացնում լուծումից։

Եվ, վերջապես, վերջին պատերազմում թույլ տրված՝ քարանձավային ժամանակաշրջանին հատուկ վայրագությունները և հարևան Ադրբեջանի հետ ունեցած արժեքային անդունդը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ Արցախի ժողովրդի փրկության միակ ճանապարհը ինքնորոշումն է:

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Իտալիայի իշխանություններին՝ հավասարակշռված ու խոհեմ դիրքորոշման համար, և իմ խորին երախտագիտությունը՝ եղբայր իտալացի ժողովրդին արդարության հանդեպ այդքան բարձր զգայունության համար։

Իտալացի ժողովուրդը մեր կողքին է եղել ու սատարել մեզ մեր պետականաշինության գործընթացում և նույնիսկ Հայաստանի անկախացումից շատ ավելի առաջ՝ Սպիտակի ավերիչ երկրաշարժից հետո։

Իտալացիները մեր կողքին են նաև այսօր՝ առաջին հերթին արժեքաբանական աջակցության ցուցաբերելով Հայաստանի ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, կանանց դերի բարձրացմանը։

Սիրելի՛ հայրենակիցներ, մենք՝ հայերս, Հայաստանում, Արցախում և Սփյուռքում, առավել միաբան ենք, երբ մեր պետությանը վտանգ է սպառնում: Այսօր ավելի քան կարևոր է, որ մենք խաղաղ պայմանները նույնպես լիարժեք օգտագործենք և միաբան լինենք նաև խաղաղության ժամանակ։

Մենք պետք է կարողանանք նաև խաղաղությունը լցնել բովանդակությամբ ու վերածել հաջողությունների՝ առաջին հերթին սոցիալ-տնտեսական ոլորտում։ Թե ինչպիսին կլինի մեր սիրելի Հայաստանը, կախված է յուրաքանչյուրիցս: Հայաստանը կլինի այնպիսին, ինչպիսին այն կդարձնենք միասին: Շնորհավոր ծնունդդ, Հայաստա՛ն»,- գրել է դեսպանը: 

 

Թեմայի այլ նորություններ