Կարեն Անդրեասյանը Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը
▲ Դեպի վեր
  • Երեվան 28°C
    20%
    6 կմ/ժ
  • Շիրակ 23°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 21°C
    60%
    9 կմ/ժ
  • Տավուշ 21°C
    64%
    7 կմ/ժ
  • Արարատ 29°C
    31%
    13 կմ/ժ
  • Սյունիք 23°C
    66%
    10 կմ/ժ
  • Արմավիր 29°C
    20%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 17°C
    60%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 27°C
    20%
    6 կմ/ժ
  • Կոտայք 25°C
    42%
    8 կմ/ժ
  • Արցախ 22°C
    71%
    4 կմ/ժ
:
  • Եվրո = 391.3008
  • Ռուբլի = 4.29942
  • Դոլար = 387.387

Կարեն Անդրեասյանը Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Կարեն Անդրեասյանը Սերգեյ Կոպիրկինին է ներկայացրել նախարարության բարեփոխումների օրակարգը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:

Կարեն Անդրեասյանը ողջունել է դեսպանին Արդարադատության նախարարությունում, բարձր գնահատել երկու երկրների ռազմավարական և գործընկերային հարաբերություններն ու դեսպանին ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների լայն օրակարգը։ Այն վերաբերել է Սահմանադրության բարեփոխումներին, հակակոռուպցիոն քաղաքականությանը, ոստիկանության բարեփոխումներին և այլ ոլորտներին:

Կարևորելով նաև հանրային ծառայությունների բնագավառում բարեփոխումներ իրականացնելու նպատակադրումը՝ Կարեն Անդրեասյանը ՌԴ դեսպանի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունների միջև փոխգործակցության խորացման հնարավորությանը՝ հատկապես միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման ուղղությամբ։

Նախարարը դեսպանին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյին, միաժամանակ պատրաստակամություն է հայտնել անձամբ հանդիպելու ռուս գործընկերոջն ու քննարկելու փորձի փոխանակմանը վերաբերող մի շարք հարցեր։

Թեմայի այլ նորություններ