Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է համարում վեթինգի առաջին դրսևորումները
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է համարում վեթինգի առաջին դրսևորումները

Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է համարում վեթինգի առաջին դրսևորումները

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն իր պաշտոնավարման ընթացքում հնարավոր է համարում վեթինգի առաջին դրսևորումները: Այդ մասին Անդրեասյանը նշեց կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:

«Դա միակողմանի գործընթաց չէ. այստեղ կարևոր է նաև Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) մոտեցումը: Իմ կարծիքով` ԲԴԽ-ն քիչ է դատավորին պատասխանատվության ենթարկել: Վերջին շրջանում որոշ դատավորների նկատմամբ Խորհուրդն անընդհատ մերժում էր մեր միջնորդությունները: Այսինքն, չի կարելի ասել, որ ԲԴԽ-ն կառավարության դիրքորոշման նման դիրքորոշում ունի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ դատավորի նկատմամբ շատ ավելի կարգապահական վարույթներ է հարուցելու, ավելի ուշադիր է լինելու նրանց կողմից թույլ տրված խախտումների նկատմամբ:

«Դրա համար ես էլ ավելի շատ աշխատակիցներ եմ ընդունել: Ես գործեր եմ հարուցում ոչ թե ելնելով նրանից, որ ինչ-որ մեկին դա կարող է դուր գալ կամ չգալ, այլ` նրանից` արդյոք դատավորը սխալ թույլ է տալիս, թե ոչ: Ես քաղաքական նկատառումներից չեմ ելնում»,- ընդգծեց Անդրեասյանը:

 

 

Թեմայի այլ նորություններ