Կառավարությունը վիրավորում ստացած անձանց միանվագ կհատկացնի 500 հազար դրամ
▲ Դեպի վեր
  • Երեվան 11°C
    47%
    15 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    75%
    4 կմ/ժ
  • Լոռի 4°C
    91%
    4 կմ/ժ
  • Տավուշ 4°C
    81%
    6 կմ/ժ
  • Արարատ 12°C
    35%
    9 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    7 կմ/ժ
  • Արմավիր 12°C
    47%
    15 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    93%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 10°C
    47%
    15 կմ/ժ
  • Կոտայք 8°C
    44%
    13 կմ/ժ
  • Արցախ 7°C
    87%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարությունը վիրավորում ստացած անձանց միանվագ կհատկացնի 500 հազար դրամ

Կառավարությունը վիրավորում ստացած անձանց միանվագ կհատկացնի 500 հազար դրամ

Կառավարությունը հաստատեց Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողների սոցիալական աջակցության միջոցառումը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց՝ նախագծով առաջարկվում է պատերազմի ժամանակ վիրավորում ստացած անձանց հատկացնել միանվագ սոցիալական աջակցություն 500 հազար դրամի չափով՝ բացառությամբ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների: Վերջիններս արդեն ստանում են ֆինանսական աջակցություն:

Նախարարն ընդգծեց, որ այստեղ ներառված են բոլոր անձինք, ոչ միայն ժամկետային զինծառայողները, այլև աշխարհազորայինները, կամավորականները:

«Նպատակն այն է, որ թեև որոշ անձանց մոտ վիրավորումները թեթև են եղել, սակայն այդ անձինք նաև որոշակի ժամանակ են կորցրել, աշխատունակության հետ կապված խնդիր են ունեցել: Ըստ այդմ, շահառու կհանդիսանան մոտ 6000 քաղաքացիներ: Իսկ 1-ին և 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցողների թիվը չի գերազանցում հազարը: Այս պահի դրությամբ արդեն 200 անձ անցել է բժշկասոցիալական փորձաքննություն և ստացել հաշմանդամության խումբ: Ամպուտացված անձանց թիվը չի գերազանցում 120-ը, որոնք անհրաժեշտություն են ունենալու պրոթեզավորման»,- ասաց Առաքելյանը՝ հավելելով, որ առնվազն 10 օրից մարդիկ կկարողանան ստանալ իրենց գումարները:

Շահառու է համարվում վիրավորում ստացած` բժշկական հաստատություններում բժշկական օգնություն և սպասարկում ստացող (ստացած) անձը, որը չունի հաշմանդամության խումբ կամ ունի/կարող է ունենալ հաշմանդամության երրորդ խումբ:

Թեմայի այլ նորություններ