Կառավարությունը նիստի օրակարգից հանեց Դիանա Գալոյանին ՀՊՏՀ ռեկտոր նշանակելու որոշումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 9°C
    53%
    7 կմ/ժ
  • Շիրակ 2°C
    87%
    6 կմ/ժ
  • Լոռի 4°C
    81%
    4 կմ/ժ
  • Տավուշ 3°C
    80%
    4 կմ/ժ
  • Արարատ 10°C
    45%
    1 կմ/ժ
  • Սյունիք 8°C
    81%
    5 կմ/ժ
  • Արմավիր 10°C
    53%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 0°C
    87%
    5 կմ/ժ
  • Արագածոտն 8°C
    53%
    7 կմ/ժ
  • Կոտայք 6°C
    46%
    12 կմ/ժ
  • Արցախ 7°C
    85%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարությունը նիստի օրակարգից հանեց Դիանա Գալոյանին ՀՊՏՀ ռեկտոր նշանակելու որոշումը

Կառավարությունը քննարկեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դիանա  Գալոյանի ընտրության արդյունքները հաստատելու մասին որոշումը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ով տնտեսագիտական համալսարանի խորհրդի անդամ է, առաջարկեց հարցը ևս մեկ անգամ քննարկել: «Ընտրությունների նիստի հետ կապված եղել է դատական հայց, մասնավորապես դատարանի կողմից եղել է որոշում ընտրությունների իրականացումը կասեցնել՝ հաշվի առնելով խորհրդի և ընտրական գործընթացի հետ կապված խնդիրները: Այդ ժամանակ դատարանի մեկ այլ որոշմամբ, նիստից ընդամենը  10 րոպե առաջ չեղյալ է համարվել դատարանի մյուս որոշումը, ընդ որում երկու դատարանները եղել են առաջին ատյանի դատարաններ: Այս պահին կա նաև ԿԳՄՍ նախարարության դեմ դատական հայց՝ նախարարության դեմ խորհրդի նիստի ընտրությունների հետ կապված: Հետևաբար ես կարծում եմ առնվազն հավելյալ ուսումնասիրության անհրաժեշտության կա այս հարցի շուրջ»,- InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ, ասաց Առաքելյանը:

 Անդրադառնալով հարցին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ հարցը չհաստատելու ֆորմալ հիմք չկա և պետք է վերջակետ դնել ռեկտորի ընտրության գործընթացին, քանի որ այդ ընթացքում միայն բուհն է տուժում։ Ըստ նախարարի՝ եթե  հետագայում լինեն համապատասխան վճիռներ, ապա  դրանք կարվեն սահմանված կարգով:     

 Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվեց օրակարգից՝ մեկ անգամ ևս քննարկելու նպատակով: «Աշխատակազմի տեսակետը նույնպես իրավական տեսանկյունից այդպիսին է, բայց քանի որ Մեսրոպ Առաքելյանի կողմից հարցը բարձրաձայնվել է, մեկ քննարկում անպայմանորեն տեղի կունենա աշխատակազմում:  Եվ եթե կարիք լինի, նույնիսկ հեռակա կարգով որոշումը կընդունվի: Քննարկումը  մեկ շաբաթվա ընթացքում կանենք և եթե իրավական տեսանկյունից որևէ այլ հարց չառաջանա՝ կհաստատենք»,-ասաց փոխվարչապետը:

Թեմայի այլ նորություններ