Կառավարությունը Գյումրիին գումար է փոխանցել մեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու համար
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    38%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 19°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 17°C
    30%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարությունը Գյումրիին գումար է փոխանցել մեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու համար

Կառավարությունը Գյումրիին գումար է փոխանցել մեկուսացված քաղաքացիներին սննդով ապահովելու համար

ՀՀ Կառավարությունը Գյումրիի քաղաքապետարանին 4 մլն դրամ գումար է փոխանցել կորոնավիրուսի ախտանիշով մեկուսացված քաղաքացիներին սննդային փաթեթներով ապահովելու համար: Այս մասին հուլիսի 17-ին կայացած ավագանու նիստի ժամանակ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 987 քաղաքացի, նրանցից 305-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։

Ինչպես տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը` հուլիսի 17-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 70 բնակիչ է բուժվում։
Մարտի 1-ից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 6 298 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 16-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 5 944 նմուշառման հետազոտություն, հուլիսի 16-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 26 նոր դեպք։

Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 378 բնակիչ։
47 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 29 դեպք: 

Աղբյուր՝ Արմենպրես

Թեմայի այլ նորություններ