Կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի հերթական նիստը. կմեծացվի համայնքների աջակցության չափը
▲ Դեպի վեր
  • Երեվան 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Շիրակ 15°C
    38%
    2 կմ/ժ
  • Լոռի 10°C
    88%
    9 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    93%
    12 կմ/ժ
  • Արարատ 20°C
    31%
    4 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    73%
    14 կմ/ժ
  • Արմավիր 19°C
    30%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    61%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 18°C
    30%
    6 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    42%
    14 կմ/ժ
  • Արցախ 12°C
    93%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարության 2022 թվականի հունվարի 13-ի հերթական նիստը. կմեծացվի համայնքների աջակցության չափը

Կառավարության նիստի ընթացքում տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց համայնքների ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի տրամադրման կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ որոշման նախագիծը:

«Տարեցտարի տարբեր քննարկումների արդյունքում անընդհատ փոփոխություններ ենք անում: Այս տարի մոտ 10 փոփոխություն ենք առանձնացրել՝ նպատակ ունենալով բարելավել ծրագրերը: Նախորդ տարիներին կային սահմանամերձ համայնքներ, բարձրլեռնային համայնքներ՝ նույն տողում: Հիմա փորձել ենք սահմանամերձ համայնքներն առանձնացնել և Կառավարության կողմից տրվող աջակցության չափը մեծացնել:

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է նախադպրոցական հաստատություններին՝ հաշվի առնելով Կառավարության մտադրությունը՝ համայնքներում մանկապարտեզների կառուցմանը տեմպ տալու, այստեղ Կառավարության աջակցությունը մեծացնելու: Տոկոսադրույքները հստակ փոխվել են: Մինիմում շեմը սահմանվել է 70 տոկոս, անկախ մայրաքաղաքից բնակավայրի հեռավորության, իսկ բարձրլեռնային ու սահմանամերձ համայնքներում՝ մինչև 80  տոկոս»,- ասաց Սանոսյանը:

Նրա խոսքով՝ համայնքները կառավարությանը հիմնականում դիմում են ոռոգման և խմելու ջրի համակարգերի, ինչպես նաև ասֆալտապատման ծրագրերի հարցով:

Այս ուղղություններով ևս աջակցության տոկոսը բարձրացել է: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց ծրագիրը և անդրադարձավ նախ մանկապարտեզների կառուցմանը և նորոգմանը:

«Այն մանկապարտեզները, որոնք մանկապարտեզի նորոգման կամ կառուցման հայտ կներկայացնեն, կառավարությունը 70 տոկոս ֆինանսավորում կիրականացնի: Սա մենք անում ենք նաև 500 մանկապարտեզը 5 տարում կառուցելու ծրագիրն իրականացնելու համար»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով արոտավայրեր տանող ճանապարհների կառուցման մասին՝ Փաշինյանը նշեց. «1 միլիոն հա-ից ավելի արոտավայրեր կան, բայց այդ արոտավայրերի 80 տոկոսը չի օգտագործվում: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրա հիմնական պատճառը նորմալ ճանապարհների բացակայությունն է: Մենք հիմա խրախուսում ենք այս ծրագիրը, որպեսզի ճանապարհային ցանց ձևավորվի դեպի արոտավայրեր»:

Թեմայի այլ նորություններ