Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի հերթական նիստը. ՈՒՂԻՂ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    94%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    57%
    13 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    89%
    13 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 30-ի հերթական նիստը. ՈՒՂԻՂ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության 2021 թվականի վերջին նիստում առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը:

«2021 թվականը հետպատերազմյան հետևանքների արտահայտման տարին էր, մեզնից շատ լուրջ ջանքեր պահանջվեցին, որպեսզի մենք ՀՀ-ում և նրա շուրջ իրավիճակը կարողանանք պահել կառավարելի: Ցավոք սրտի, 2021 թվականի մեկնարկին մենք հենց այդպիսի խնդիր ունեինք, բնականաբար, չէինք ցանկանա այդպիսի օրակարգ ունենալ, բայց նաև այդպիսին էր իրողությունը:

Պետական կառավարման համակարգից մեծ ջաքեր պահանջվեցին, որպեսզի մենք կարողանանք անցնցում հաղթահարել, ներքին իրադրության բերումով, 2021 թվականը: Իհարկե, արտաքին միջավայրում լուրջ խնդիրներ ունեցանք, շարունակում ենք ունենալ:

2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրանից բխող հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպը էլ ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները:

Առաջարկում եմ, որ հիմա մեկ րոպե լռությամբ ու հոտնկայս հարգենք 2021 թվականի ընթացքում ու նաև նախկինում հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- ասաց վարչապետը:

«Պարզ է, որ հետպատերազմյան օրակարգը և հետևանքները դեռ երկար ժամանակ իրենց զգացնել են տալու և մենք պետք է քայլ առ քայլ հետևողականորեն հաղթահարենք այդ վիճակը և փորձենք լուծել բոլոր այն խնդիրները, որոնք առկա են արտաքին օրակարգում: Իմ համոզմունքը հետևյալն է, մենք պետք է մեզնից կախված հնարավորն անենք լուծումների գնալու համար, որպեսզի հաջորդ սերունդներին, հաջորդ կառավարություններին շարունակաբար բարդացող խնդիրներ չժառանգենք, այլ ժառանգենք կայուն իրավիճակ, ինչը առանցքային նախապայման է երկրի հետագա բնականոն զարգացումն ապահովելու համար: Մյուս կողմից դա հեշտ չէ, և որքան էլ մեր պատրաստակամությունը մեծ է մեր վրա վերցնելու որոշումներ կայացնելու պատասխանատվությունը, պետք է նաև արձանագրենք, որ այդ որոշումների կայացումը հաճախ միայն մեզնից չէ կախված: Մենք պետք է կարողանանք հասունացնել մի այնպիսի գործընթաց, որ կարողանանք ի վերջո ֆիքսել իրավիճակը և մեր հռչակած՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը հասցնել լրումին»,-նշեց Նիկոլ Փաշինյանը:

Այս տարվա նոյեմբերի դրությամբ ունեցել ենք 654 հազար աշխատատեղ, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նրա խոսքով, 2021-ին աշխատատեղերի միջին ամսական ցուցանիշը եղել է 634 հազար. «2020-ին այդ ցուցանիշը եղել է 609 հազար, 2019-ին, 609 հազար:

Միջին ամսական եկամուտը մեկ աշխատատեղի գծով 2021-ին կազմել է 214 հազար դրամ: 2020-ին այդ թիվը 203 հազար էր, 2019-ին՝ 190 հազար: Այսինքն այստեղ 2019-ի նկատմամբ 24 հազարի ավելացում ունենք: Այսինքն այստեղ եւս ունենք ռեկորդային ցուցնաիշներ»,-ասաց Բադասյանը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ դրան զուգահեռ նաեւ սպասվածից ավելի գնաճ ենք ունեցել:

2021 թվականի բյուջեի եկամտային մասը կատարել ենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 30-ին կառավարության նիստում հայտարարեց ՊԵԿ նախագահ ռուստամ Բադասյանը՝ հրապարակելով դեկտեմբերի 30-ի դրությամբ այս տարվա բյուջեի եկամտային հատվածի ցուցանիշները:

«Նախ նշեմ, որ բյուջեի եկամտային մասը նախատեսվում էր 1 տրլն 440 մլրդ դրամ: Այս թիվը այսօրվա դրությամբ գերակատարվեկլ է 146 մլրդ դրամով: Այսօր եւս ակնկալվում են մուտքեր: Ճգրտված բյուջեով եկամտային մասը եղել է 1 տրլն 581 մլրդ դրամ: Վերադարձի ցուցանիշներն են ռեկորդային այս տարվա համար: Մենք վերադարձրել ենք հարկ վճարողներին 182 մլրդդրամ, որը հիմնականում ԱԱՀ գծով է: Այսօր նախատեսում ենք վեռրադարձնել եւս 3 մլրդ դրամ:

Մենք այս տարի 200,5 մլրդ դրամ կամ 14,5 տոկոսով ավել ենք հավաքագրել 2020-ի համեմատ, 121,4 մլրդ կամ 8,3 տոկոսով ավել ենք հավաքագրել 2019-ի համեմատ»,-ասաց Բադասյանը:

Իր հերթին ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ այսօրվա դրությամբ ունենք կապիտալ ծախսերի մոտ 86 տոկոսի կատարողական: Նրա խոսքով, քանի որ այս տարի եկամուտներն ավելացել են, դրանց մի մասն ուղղվել է արտաքին պարտքի սպասարկմանը եւ այն ծախսերի կատարմանը, որոնք պետք է արվեին արտաքին պարտքի հաշվին:

Թեմայի այլ նորություններ