Կամրջից ինքնասպան լինել սպառնացող մանկատան նախկին սանի բնակարանի խնդիրը լուծված է․ Զարուհի Բաթոյան
▲ Դեպի վեր
  • Երեվան 10°C
    54%
    6 կմ/ժ
  • Շիրակ 6°C
    56%
    2 կմ/ժ
  • Լոռի 8°C
    39%
    13 կմ/ժ
  • Տավուշ 9°C
    69%
    6 կմ/ժ
  • Արարատ 11°C
    34%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    90%
    8 կմ/ժ
  • Արմավիր 11°C
    62%
    4 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    41%
    11 կմ/ժ
  • Արագածոտն 9°C
    54%
    6 կմ/ժ
  • Կոտայք 7°C
    42%
    7 կմ/ժ
  • Արցախ 11°C
    80%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Կամրջից ինքնասպան լինել սպառնացող մանկատան նախկին սանի բնակարանի խնդիրը լուծված է․ Զարուհի Բաթոյան

Կամրջից ինքնասպան լինել սպառնացող մանկատան նախկին սանի բնակարանի խնդիրը լուծված է․ Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Վերջերս տարբեր ԶԼՄ-ներ նույնիսկ ուղիղ եթերով լուսաբանում են ինքնասպանության փորձ անող քաղաքացու արարքը։ Այդ հրապարակումներն ինձ ստիպում են մանրամասնել հրապարակել։
 
Ինքնասպանության փորձ կատարող քաղաքացին «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ից 6 տարի, որից հետո 2012թ.-ին դուրս Է եկել մանկատնից (10 տարեկան հասակում)՝ տեղափոխվելով Երևանի հատուկ դաստիարակչական դպրոց: Նա ներառված չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 30-ի N 1419-Ն որոշմամբ սահմանված ծրագրի շահառու ճանաչված մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտների ցուցակում, քանի որ մանկատան շրջանավարտ չի հանդիսանում:
 
2019թ.-ից մինչ օրս առնվազն 5 ահազանգ ենք ստացել այն մասին, որ կամրջից նետվելու միջոցով ինքնասպանության փորձ է կատարում։ Առաջին ահազանգից հետո անձամբ եմ հանդիպել քաղաքացու հետ, տեղեկացրել եմ, որ հնարավոր տարբերակ կգտնենք նրան օգնելու համար։ Փոխանցել եմ իմ բջջային հեռախոսահամարը, խնդրել եմ նաև, որ սոցիալ-հոգեբանական ծառայություններից չհրաժարվի։ Իմ հանձնարարականի համաձայն նրան վեց ամսվա բնակության հնարավորություն է ընձեռվել «Վետերան» օթևանում, որի ժամկետը երկարացվել է ևս վեց ամսով՝ մինչև 01.09.2020թ.:
 
Խնդրին վերջնական լուծում տալու նպատակով նրա տվյալները ներառվել են ՀՀ կառավարության 21.05.2020թ. «ՀՀ կառավարության թիվ 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N795-Ն որոշման մեջ, որպես Թբիլիսյան խճուղի 3/14 հասցեի բնակիչ: Որոշման ընդունումից հետո նրան առաջարկվել սահմանված կարգով կնքել կացարնի և սոցիալական ծառայությունների տրամադրման պայմանագիր՝ 10 տարի ժամկետով:
Սակայն, նա հրաժարվել է պայմանագրի կնքումից պահանջելով տրամադրել բնակարանի գնման վկայագիր:
 
Այս պահին նախարարությունը քննարկում է ՀՀ կառավարության համապատասխան որոշման նախագիծը, որով բացառության կարգով բնականար գնման վկայագրեր են տրամադրվում բնակարանի գնման վկայագրի տրամադրումը մերժված մանկատան մի քանի սաների, այդ թվում վերը նշված քաղաքացուն։
 
Նշեմ, որ տարբեր ԶԼՄ-ներում հրապարակումների հերոս դարձած քաղաքացին մշտական կապի մեջ է ոչ միայն նախարարության, այլ նաև ՀՀ վարչապետի օգնականների հետ։ Տեղեկությունը այն մասին, թե կառավարության անդամները նրան խաբել են և որևէ կերպ չեն աջակցել կացարանի կամ բնակարանի հարցում, չի համապատասխանում իրականությանը։
 

Վերջերս տարբեր ԶԼՄ-ներ նույնիսկ ուղիղ եթերով լուսաբանում են ինքնասպանության փորձ անող քաղաքացու արարքը։ Այդ...

Опубликовано Zara Batoyan Пятница, 24 июля 2020 г.

Թեմայի այլ նորություններ