Ջերմային բարձր ֆոն. հրդեհային անվտանգության և առողջական հնարավոր ռիսկերը
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    7 կմ/ժ
  • Շիրակ 11°C
    40%
    15 կմ/ժ
  • Լոռի 11°C
    36%
    11 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    80%
    12 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 9°C
    35%
    16 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    38%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    86%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ջերմային բարձր ֆոն. հրդեհային անվտանգության և առողջական հնարավոր ռիսկերը

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի շրջակա միջավայրի հիգիենայի բաժնի պետ Ռուբեն Գրիգորյանի, ՓԾ փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Բագրատ Վարդազարյանի, ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Արսեն Մկրտչյանի ասուլիսը:

Հայաստանում մինչև հուլիսի 21-ը  ջերմային ալիքի ազդեցությունը պահպանվելու է: Երևանում և Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանը տատանվելու է 38-40 աստիճանի սահմաններում: ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ առաջիկայում տեղումներ չեն սպասվում, միակ փոփոխությունը կլինի այն, որ օրվա առաջին կեսին որոշակի ամպամածություն կդիտվի, սակայն դա ընդհանուր օդի ջերմաստիճանի վրա չի ազդի: 

«Հուլիսի 22-ից հետո ջերմային ալիքի  ազդեցությունը կթուլանա, այն կնահանջի դեպի հարավ՝ իր տեղը զիջելով Սև ծովից եկող համեմատաբար սառը օդային հոսանքներին, որոնք այդքան էլ ինտենսիվ չեն: Հուլիսի 22-25-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը 4-5 աստիճանով կնվազի: Արարատյան դաշտում և մայրաքաղաքում  օդի ջերմաստիճանը 38-40-ի փոխարեն կլինի 34-35 աստիճան»,-ասաց Գագիկ Սուրենյանը: 

Մինչ հուլիսի 21-ը Հայաստանը գտնվում է ջերմային ալիքի ազդեցության գոտում, որը ներթափանցել է Արաբական թերակղզու անապատներից: Ջերմային ներթափանցումը սկսվել է հուլիսի 10-ից: Մինչև հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում Հանրապետության ամենատաք գոտում ՝ Արարատյան դաշտում, Արագածոտնի նախալեռնային գոտիներում, Երևանում, օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին եղել է 38-40 աստիճանի սահմաններում: Հուլիսի 17-ին ջերմային ալիքը ինտենսիվացել է, և օդի ջերմաստիճանը 2-3 աստիճանով բարձրացել է:

«Երևանում, Արարատյան դաշտում գրանցվել է 40-41 աստիճան տաքություն: Այդ ջերմությունը պահպանվել է 2-3 ժամ:  Օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից 5-7 աստիճանով բարձր է: Քանի որ բավական տևական ժամանակ տեղումներ չենք ունեցել, որն ուղեկցվում է բարձր ջերմային ֆոնով, հետևաբար, հատկապես նախալեռնային հովտային գոտիներում առկա է շատ բարձր կարգի հրդեհային իրավիճակ»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ եթե տարիներ առաջ բավական շոգ եղանակ գրանցվում էր 5 տարին մեկ, ապա հիմա դա ամեն տարի է:

«Վերջին տասնամյակում բարձր ջերմային ֆոնը, շոգերը հանրապետության համար դարձել են սովորական: Գրեթե ամեն տարի կրկնվում են, հատկապես ինտենսիվ շոգեր են գրանցվել 2017-2018 թվականներին, երբ 40-42 աստիճան տաքությունը Արարատյան դաշտում,  Երևանում պահպանվել է 10-15 օր: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ եթե մինչև 2000 ական թվականները 40 աստիճան Երևանում և Արարատյան դաշտում դիտվում էր միջինը 5 տարին մեկ անգամ, ապա 2000-2010 թվականների ընթացքում գրեթե կրկնվել է ամեն տարի, իսկ 2010 թվականից հետո ջերմային ալիքների տևողությունը միջինը պահպանվում է 5-7 օր»,-ասաց Գագիկ Սուրենյանը:

Հանրապետությունում ընթացիկ տարվա հուլիսի 17-ին գրանցված 40-41 օդի ջերմաստիճանը, ըստ Գագիկ Սուրենյանի,  չի գերազանցել պատմական առավելագույն արժեքի ցուցանիշը: Պատմական առավելագույն ջերմաստիճանը եղել է 2011 թվականի հուլիսի 31-ին, երբ Մեղրիի հատվածում գրանցվել է 43,7 աստիճան, Երևանում 42 աստիճան:

Հուլիսի 17-ին հանրապետությունում գրանցվել է 41 աստիճան, ինչը պատմական առավելագույն արժեքի ցուցանիշից մեկ աստիճանով ցածր է:

Թեմայի այլ նորություններ