Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ "Արցախի պահեստազորի սպաների միություն" Հ/Կ վարչության անդամներին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    31%
    6 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    13 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ "Արցախի պահեստազորի սպաների միություն" Հ/Կ վարչության անդամներին

Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ "Արցախի պահեստազորի սպաների միություն" Հ/Կ վարչության անդամներին

Ինչպես տեղեկացավ InterLur.com լրատվական գործակալությունը ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից` օգոստոսի 12-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն ընդունել է նորաստեղծ "Արցախի պահեստազորի սպաների միություն" Հ/Կ վարչության անդամներին` միության նախագահ Կարմեն Ասլանյանի գլխավորությամբ: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Հանդիպմանը Կարմեն Ասլանյանը ներկայացրել է միության ծրագիրը, որի առանցքում զորացրված և պահեստազոր անցած սպաների քաղաքացիական հասարակությունում լիարժեք ընդգրկվելն ու անվտանգության ոլորտում արդի մարտահրավերներին արժանվորեն դիմակայելն է: Արցախի ռազմական գերատեսչության ղեկավարը, կարևորելով նման միության առկայությունը, խոստացել է հնարավորինս աջակցել կազմակերպության նախաձեռնություններին:

Թեմայի այլ նորություններ