Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    33%
    4 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    39%
    4 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    59%
    15 կմ/ժ
  • Արարատ 15°C
    29%
    14 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    31%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 13°C
    33%
    4 կմ/ժ
  • Կոտայք 11°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն

ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, համատեղությամբ նաև ԱՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն օգոստոսի 10-ին այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միություն: Այս մասին InterLur.com լրատվական գործակալությունը տեղեկացավ ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից: Տարածված հաղորդագրությունում մասնավորապես ասվում է.

Միության նախագահ Վերա Գրիգորյանի ուղեկցությամբ` բանակի հրամանատարը շրջել է անհայտ ճակատագրի արժանացած ազատամարտիկների կյանքի և գործունեության կարևորագույն դրվագները ամբողջացնող թանգարանում, հուշանվերներ հանձնել միությանն ու քննարկել այն բոլոր հարցերի համախումբը, որը հուզում է անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին:

Բանակի հրամանատարը խոստացել է նոր թափ ու որակ հաղորդել հանձնաժողովի գործունեությանն ու ուշադրության կենտրոնում պահել բարձրացված բոլոր խնդիրները:

Միության նախագահ Վերա Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ջալալ Հարությունյանին արդյունավետ համագործակցության համար և, ի նշան երախտագիտության, հանձնել "Հայրենիք և հավատ" մեդալ:

Թեմայի այլ նորություններ