Իրավիճակը մեղմ ասված անհույս է. հանրային վերահսկողության և «գործ տալու» տարբերության մասին
▲ Դեպի վեր
  • Երեվան 14°C
    44%
    6 կմ/ժ
  • Շիրակ 8°C
    66%
    6 կմ/ժ
  • Լոռի 10°C
    60%
    6 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    79%
    9 կմ/ժ
  • Արարատ 16°C
    35%
    3 կմ/ժ
  • Սյունիք 13°C
    71%
    10 կմ/ժ
  • Արմավիր 15°C
    44%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 7°C
    63%
    8 կմ/ժ
  • Արագածոտն 14°C
    41%
    9 կմ/ժ
  • Կոտայք 12°C
    40%
    5 կմ/ժ
  • Արցախ 12°C
    75%
    7 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրավիճակը մեղմ ասված անհույս է. հանրային վերահսկողության և «գործ տալու» տարբերության մասին

Իրավիճակը մեղմ ասված անհույս է. հանրային վերահսկողության և «գործ տալու» տարբերության մասին

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված «գործ տալու» ինստիտուտի ձևավորման մանիպուլյատիվ և ահնիմն մեղադրանքները չեն դադարում: Քանի ուշ չէ, պետք է հստակ գիտակցվի, որ ոստիկանը մերն է և ոստիկանությունը չպիտի դիտարկվի և ընկալվի որպես «գլխին սարքող» մարմին, իսկ ոստիկանին դիմողը՝ «գործ տվող»:

Հենց ոստիկանությունն է լիազորված զբաղվել օրինախախտումներով: Այդ համակարգը փաստացիորեն գործում է հարկատուների կողմից կատարվող հարկերից գոյացած գումարի հաշվին և ցանկացած իրավագիտակից ու օրինապաշտ քաղաքացի հասկանում է մի պարզ բան՝ անհրաժեշտության դեպքում ոստիկանություն դիմելը կամ օրենքի խախտում արձանագրելն ու դրան արձագանք տալը դա նորմալ երևույթ է:

Ամբողջ Եվրոպայում, ԱՄՆ-ում, ցանկացած այլ ոչ հետխորհդրային երկրներում հանրային վերահսկողության ինստիտուտը մեծ տարածում ունի: Դուք երբեք չեք կարողանա իր հարկերի հաշվին ոստիկանություն պահող ամերիկացուն կամ եվրոպացուն բացատրել, թե ինչու՞ նա անհրաժեշտության կամ կարիքի դեպքում չպետք է դիմի ոստիկանությանը: Շատերը կհիշեն, թե խորհրդային Հայաստանում սովորական քաղաքացիների կողմից ինչպես էր ընկալվում հանրային վերահսկողություն ասվածը՝ ոստիկանությանը դիմողը «գործ տվող» էր:

Գանք մեր իրականություն: Երբ քաղաքացու աչքի առաջ տեղի է ունենում օրենքի որևէ խախտում, օրինակ ինչ-որ մարդու մեքենան են թալանում, ծեծկռտուք է, կամ ավելի պարզ օրինակ, երբ տարիքով մարդիկ բակի զրուցարանում նստած նարդի են խաղում, անտեսելով հակահամաճարակային բոլոր կանոնները և երբ քաղաքացին նկատելով նման դեպքերը ահազանգում է ոստիկանություն, դա իրավագիտակից և օրինապաշտ քաղաքացու վարքագիծ է, այլ ոչ թե «գործ տալ»:

Ինչքան շուտ մարդիկ հասկանան և գիտակցեն այս պարզագույն ճշմարտութունը, այդքան լավ բոլորիս համար: Իսկ երբ մարդը կեղծ ցուցմունք է տալիս, թե իր հարևանը իրեն 7 հոգով ծեծել է, կամ օրինակ քաղաքացին կողոպտում է սեփական բնակարանը, կոտրում սեփական մեքենայի ապակին և մեղքը գցում հարևանի վրա, հենց դա է «գլխին սարքելն» ու «գործ տալը»: Առողջ եղեք, կրեք դիմակ, պահպանեք սոցիալական հեռավորություն, փրկեք կյանքեր:

 

Թեմայի այլ նորություններ