Իրավական աջակցության հարցերով ծնողները կարող են սկայպի միջոցով դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին, բացի այդ, Ոստիկանությունում գործում է նաև Թեժ գիծ
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    27%
    9 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    43%
    7 կմ/ժ
  • Լոռի 11°C
    34%
    14 կմ/ժ
  • Տավուշ 11°C
    61%
    15 կմ/ժ
  • Արարատ 17°C
    29%
    10 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    87%
    11 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    27%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    33%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    27%
    9 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    41%
    14 կմ/ժ
  • Արցախ 11°C
    84%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Իրավական աջակցության հարցերով ծնողները կարող են սկայպի միջոցով դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին, բացի այդ, Ոստիկանությունում գործում է նաև Թեժ գիծ

Իրավական աջակցության հարցերով ծնողները կարող են սկայպի միջոցով դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին, բացի այդ, Ոստիկանությունում գործում է նաև Թեժ գիծ

Ամառային արձակուրդի օրերին երեխաներն առավել ազատ են և ուշադրությունից դուրս մնալով՝ ինչ-որ պահի կարող են դրսևորել հակահասարակական վարք, նաև խախտել համավարակով պայմանավորված վարքականոնները: Անչափահասներին վերաբերող խնդիրները մշտապես ոստիկանության ուշադրության կենտրոնում են, և հենց այդ շրջանակում է ոստիկանության հերթական նախաձեռնությունը: InterLur.com լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունում, որում մասնավորապես ասվում է.

Հուլիսի 15-ից յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 11-ից 12-ը, ծնողներն իրենց անչափահաս երեխաների հետ կապված խորհրդատվական աջակցության, անհրաժեշտության դեպքում՝ իրավական աջակցության հարցերով կարող են սկայպի միջոցով` Armenian Police հասցեով, դիմել ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանին: 

Բացի այդ, անչափահասների հետ կապված խնդիրների և ընտանեկան բռնության դեմ պայքարի հարցերում աջակցություն ցուցաբերելու նպատակով՝ ոստիկանությունում գործում է նաև Թեժ գիծ: Հարցերի դեպքում զանգել 010596655 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից֊ուրբաթ, ժամը 09.00-ից 18.00֊ն։

Թեմայի այլ նորություններ