Ինֆորմացիոն պատերազմը շարունակվում է
▲ Դեպի վեր
  • Երեվան 16°C
    23%
    11 կմ/ժ
  • Շիրակ 9°C
    53%
    13 կմ/ժ
  • Լոռի 5°C
    74%
    6 կմ/ժ
  • Տավուշ 6°C
    90%
    7 կմ/ժ
  • Արարատ 17°C
    46%
    13 կմ/ժ
  • Սյունիք 10°C
    92%
    2 կմ/ժ
  • Արմավիր 17°C
    23%
    11 կմ/ժ
  • Գեղարքունիք 2°C
    83%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 15°C
    23%
    11 կմ/ժ
  • Կոտայք 13°C
    55%
    8 կմ/ժ
  • Արցախ 10°C
    93%
    1 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.25936
  • Դոլար = 387.6

Ինֆորմացիոն պատերազմը շարունակվում է

Ֆեյսբուքյան օգտատեր Անդրանիկ Ավետիսյանը գրել է.

Հայկական տեղեկատվական դաշտը բառացիորեն ողողվել է կեղծ նորություններով, որոնք հիմանականում ակտիվորեն տարածվում են սոցիալական ցանցերում՝ կեղծ խմբերի, էջերի և ֆեյք օգտատերերի միջոցով։ Մարդիկ կարդում են տարատեսակ անհեթեթություն, բացում են հրապարակումները յուրաքանչյուր նոր «քլիքը» նպաստում է կեղծ լուրի հետագա տարածմանը:
 
Իրավիճակը երբեմն հասնում է անհեթեթության այն կետին, երբ իրական լուրերն ու հրապարակումները պարզապես «կորչում են» դեզինֆորմացիոն հորձանուտում: Նման իրավիճակ ստեղծվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնում վերջերս տեղի ունեցած դեպքով պայմանավորված։ Այն իրավիճակում, երբ ոչ միայն Նորք ինֆեկցիոն հիվանդանոցի, այլ նաև կորոնավիրուսով վարակակիր պացիենտների բուժմամբ զբազվող այլ բուժհաստատությունների մուտքի մոտ շտապ օգնության մեքենաների տեղ ու դադար չկա, Ֆեյսբուքյան օգտատերերից մեկը տեսանյութ էր հրապարակել, որում նա նշում էր, որ իր պապիկը հիվանդանոցից դուրս է գրվել COVID-19՝ մահվան ելքով։
 
Դեպքի առթիվ «Էրեբունի» բժշկական կենտրոնը արդեն հանդես է եկել պարզաբանմամբ, որտեղ նա նշել է, որ հոսպիտալացվող յուրաքանչյուր քաղաքացուց կատարվում է նմուշառում, որն ուղարկվում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների Վերահսկման և Կանխարգելման Ազգային Կենտրոնի լաբորատորիա: Այսինքն, հիվանդանոց մուտք գործելուց պացիենտը արդեն իսկ ունեցել է նոր կորոնավիրուսային վարակ: Ինչ վերաբերում է հիվանդության պատմության մեջ նշված «մահ» բառին, բժշկական կենտրոնը հայտնում է, որ դա վրիպակ է՝ պայմանավորված վերակենդանացման բաժանմունքի գերծանրաբեռնվածությամբ, նշելով, որ նույն փաստաթղթի մեջ գրված է նաեւ, թե առողջական ինչ վիճակով է հիվանդը բժշկական կենտրոնից դուրս գրվել:
 
Այսպիսով, ինչպես ցույց են տալիս պատմությունն ու վիճակագրությունը, ներքաղաքական անկայունության խթանման ամենավառ նշաններից մեկը միշտ էլ եղել է դեզինֆորմացիոն լուրերի և բամբասանքների մեծ ալիքի գեներացումը, որը հատուկ կերպով և նպատակային է հրահրվում, ընդհանուր անորոշության և տարակուսանքի մթնոլորտ և ի վերջո, խուճապ առաջացնելու համար: Անգամ վրիպակի հետ կապված մարդու արդար զայրույթը օգտագործվում է ինչ-ինչ նպատակներով։

 

Թեմայի այլ նորություններ