Ինֆեկցիոն կենտրոնի բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի. մասնաշենքերը կհիմնանորոգվեն
▲ Դեպի վեր
  • Երեվան 20°C
    24%
    6 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    33%
    11 կմ/ժ
  • Լոռի 10°C
    92%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    96%
    7 կմ/ժ
  • Արարատ 21°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    77%
    14 կմ/ժ
  • Արմավիր 21°C
    24%
    6 կմ/ժ
  • Գեղարքունիք 8°C
    79%
    21 կմ/ժ
  • Արագածոտն 19°C
    24%
    6 կմ/ժ
  • Կոտայք 17°C
    42%
    9 կմ/ժ
  • Արցախ 11°C
    98%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինֆեկցիոն կենտրոնի բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի. մասնաշենքերը կհիմնանորոգվեն

Ինֆեկցիոն կենտրոնի բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի. մասնաշենքերը կհիմնանորոգվեն

Երևանի Նորք Նորքի «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի աշխատակիցների մի մասն այսօր վաղ առավոտից բողոքի ակցիա է իրականացնում:

Ինչպես ասաց կենտրոնի փոխտնօրեն Աշոտ Սարգսյանը, աշխատակիցների բողոքի ակցիայի պատճառը փետրվարի 1-ից մեկնարկող կենտրոնի «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքներն են, և, դրանով պայմանավորված, կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասի ժամանակավորապես դադարեցումը:

«Այդ մասնաշենքի կառուցման աշխատանքները տևելու են երկու տարի: Նախարարության հետ քննարկվում է այլ հիվանդանոցներից մեկում ինֆեկցիոն բաժանմունք բացելը և աշխատակիցների մի մասին այդ բաժանմունքում աշխատանքի տեղափոխելը, բայց նրանք թերահավատորեն են ընդունում, կարծում են՝ իրենց ազատում ենք աշխատանքից և բողոքի ակցիա են կազմակերպել»,- ասաց Սարգսյանը:

Ակցիա իրականացնող մասնակիցների թիվը մոտավորապես 25-ն է: Աշխատակիցները պնդում են՝ չեն հավատում նախարարությանը. իրենց ազատում են աշխատանքից: Խնդրի առնչությամբ քիչ առաջ պարզաբանմամբ հանդես եկավ նաև ՀՀ առողջապահության նախարարությունը:

Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսվում է ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» մասնաշենքերի հիմնանորոգում: Այս կարևոր ծրագրի արդյունքում, ի վերջո, կունենանք ժամանակակից չափորոշիչներին համապատասխան կենտրոն։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

«Փետրվարի 1-ից մեկնարկում են «Բ» մասնաշենքի վերակառուցման աշխատանքները, և դրանով պայմանավորված՝ կենտրոնում ծավալվող բժշկական ծառայությունների մի մասը ժամանակավորապես կդադարեցվի։

Բժշկական կենտրոնը դիտարկում է հաստիքացուցակի որոշ փոփոխություններ՝ բժշկական անձնակազմին անպայմանորեն այլ բժշկական հաստատություններում տեղավորելու հնարավորությունները»,- հայտնում են նախարարությունից:

Թեմայի այլ նորություններ