Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ կայքերի նախնական զննում
▲ Դեպի վեր
  • Երեվան 12°C
    44%
    7 կմ/ժ
  • Շիրակ 4°C
    81%
    7 կմ/ժ
  • Լոռի 8°C
    65%
    5 կմ/ժ
  • Տավուշ 7°C
    77%
    6 կմ/ժ
  • Արարատ 13°C
    36%
    2 կմ/ժ
  • Սյունիք 11°C
    74%
    6 կմ/ժ
  • Արմավիր 13°C
    44%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 5°C
    71%
    7 կմ/ժ
  • Արագածոտն 11°C
    44%
    7 կմ/ժ
  • Կոտայք 9°C
    43%
    2 կմ/ժ
  • Արցախ 11°C
    75%
    2 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ կայքերի նախնական զննում

Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ կայքերի նախնական զննում

Առաջին քայլը պետք է լինի կայքի արտաքին մանրամասն զննումը։ Էլեկտրոնային փոստի բոլոր հնարավոր տվյալները, սոցցանցերի հղումները, հեռախոսահամարները կարող են բացահայտումների աղբյուր դառնալ։ Էլեկտրոնային փոստի հասցեները որոնելիս հարկավոր է կիրառել չակերտների օպերատորը` (" ")։ Հակառակ դեպքում որոնողական համակարգը ոչ կոռեկտ պատասխաններ կտա։ Նաեւ էլեկտրոնային փոստի օգտատիրոջ անունը (որը գտնվում է @ նշանից ձախ հատվածում) նույնպես պետք է ենթարկել որոնման. հնարավոր է, որ նման մուտքանուն գրանցված լինի որևէ սոցիալական ցանցում կամ այլ հարթակում։ Հեռախոսի համարը հարկավոր է որոնել թե երկրի կոդով, թե` առանց դրա։ Օրինակ` +37456555555 եւ 056 555555։

Նորաստեղծ կեղծ կայքերը բավականին հեշտ են բացահայտվում, քանի որ գոյություն ունի «Whois» գլոբալ ծառայությունը, որը թույլ է տալիս ճշտել, թե ում անունով է գրանցված տվյալ կայքը, ավելի ճիշտ` կայքի դոմենային անունը։ Ստուգման նմանատիպ հարթակները շատ են, օրինակ` https://www.whois.com/ - ը ։ Սրա հայաստանյան .am եւ ․հայ դոմենային տիրույթներում տվյալների որոնման համակարգն է «AMNIC» - ը` https://www.amnic.net/whois/:
Ստուգումների ընթացքում կարեւոր է հաշվի առնել մի քանի հանգամանք:

ա․ Այսօր միջազգային գործընթացները, ԵՄ ընդունած GDPR անձնական տվյալների պաշտպանության կանոնակարգը պարտադրում են բազմաթիվ դոմենային գրանցողների` թաքցնել իրական տերերի տվյալները:

բ․ Պետք է հաշվի առնել, որ լրատվական կայքի դեպքում որպես գրանցող կարող է հանդես գալ թե՛ խմբագիրը, թե՛ լրատվամիջոցի տերը, թե՛ տեխնիկական սպասարկողը:

գ․ Կան կազմակերպություններ, որոնք կայքերը գրանցում են միջնորդ կազմակերպությունների միջոցով, որոնք էլ գրանցումը կատարելիս իրենց տվյալներն են ներկայացնում՝ թաքցնելով իրական տիրոջը։ Օրինակ, «Domains By Proxy» - ը նման կազմակերպություն է։
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ