Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ կայքերի խորացված զննում
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ կայքերի խորացված զննում

Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ կայքերի խորացված զննում

Որոշ բաներ հնարավոր է հասկանալ՝ դիտարկելով կայքի կոդը: Դա հնարավոր է անել բրաուզերում մկնիկի աջ սեղմումով՝ ընտրելով «View Page Source» տողը։ Սրա միջոցով որոշ դեպքերում կարելի է հայտնաբերել կայքը ստեղծող կազմակերպության անվանումը, թեև կայքում այն հաճախ չի երեւում։ Կամ կարելի է պարզել, թե ինչ համակարգի վրա է աշխատում կայքը։

Անանուն կայքերը հաճախ բացահայտում են իրենց տերերին Google Analitics կոդը պարունակելու պատճառով։ Տվյալ համակարգն այնպես է աշխատում , որ ներքին կոդից հնարավոր է հասկանալ, որ մի քանի կայք ղեկավարվում են մեկ մարդու կողմից։

Օրինակ, եթե երեք կայք ունեն մեկ ղեկավար, որն իր Google Analitics հաշվից է վերահսկում դրանք, ապա կայքերի կոդերը կպարունակեն նմանատիպ, միմյանցից միայն վերջին թվով տարբերվող համարներ, ասենք՝ UA-38418329-1, UA-38418329-2, UA-38418329-3։ Այստեղ UA-ը Google Analitics - ի ընդհանուր դասիչն է, իսկ 38418329՝ կոնկրետ հաշվի համարն է։ Նման կերպ համակարգված կայքերը հնարավոր է գտնել Domeye հարթակի միջոցով՝ https://xaviesteve.com/domeye/։
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ