Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ արբանյակային քարտեզագրական տվյալներ
▲ Դեպի վեր
  • Երեվան 21°C
    23%
    9 կմ/ժ
  • Շիրակ 16°C
    31%
    7 կմ/ժ
  • Լոռի 9°C
    95%
    9 կմ/ժ
  • Տավուշ 8°C
    92%
    5 կմ/ժ
  • Արարատ 22°C
    55%
    18 կմ/ժ
  • Սյունիք 14°C
    82%
    14 կմ/ժ
  • Արմավիր 22°C
    23%
    9 կմ/ժ
  • Գեղարքունիք 6°C
    92%
    14 կմ/ժ
  • Արագածոտն 20°C
    23%
    9 կմ/ժ
  • Կոտայք 18°C
    40%
    10 կմ/ժ
  • Արցախ 10°C
    99%
    8 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ արբանյակային քարտեզագրական տվյալներ

Ինչպես պաշտպանվել թշնամու ապատեղեկատվությունից․ արբանյակային քարտեզագրական տվյալներ

Արբանյակային քարտեզագրական տվյալներ
Հաճախ պետք է լինում տեղանքը ուսումնասիրելու համար դիտարկել արբանյակային պատկերներ։ Ամենատարածվածը «Google Maps» արբանյակային տարբերակն է, որը հասանելի է գրեթե բոլորին։ Ավելի մանրամասն հնարավորություններ է տալիս «Google Earth»-ը, որը թույլ է տալիս դիտել արխիվը եւ գտնել լուսանկարների ավելի վաղ տարբերակները։ Սովորաբար, «Գուգլ»-ն այնքան էլ արագ չի թարմացնում քարտեզները, դա վերաբերում է հատկապես քիչ այցելվող տարածքներին։ Հետևաբար, այս արխիվը հիմնականում պարունակում է մի քանի տարվա վաղեմության արբանյակային լուսանկարներ։ Ավելի գերադասելի է օգտագործել արբանյակային պատկերներ պարունակող այլ հարթակները ևս և ավելի ստույգ գտնել որոշակի ժամանակահատվածի արխիվային պատկերները։

Կան մի շարք հարթակներ, որոնք նման պատկերներ անվճար են տրամադրում։ Անվճար տարբերակներն են`

1. Here Maps https://wego.here.com
2. Bing Maps https://www.bing.com/maps/

Կան արբանյակային պատկերներ տրամադրող կոմերցիոն հարթակներ, որոնք նույնպես կարող են կիրառվել` որոշ սահմանափակումներով։

Այսպես, «EOS» համակարգը` https://eos.com/landviewer/, թույլ է տալիս տեսնել շատ թարմ ու բավականին մանրամասն պատկերներ։ Տվյալ հարթակում հարկավոր է գրանցվել եւ անվճար տարբերակում օրական տասը պատկեր դիտել։ «Planet»-ը` https://www.planet.com/, նույնպես ներկայացնում է մանրամասն պատկերներ եւ թարմ ժամանակացույց։ Սա վճարովի ծառայություն է, սակայն փորձնական շրջանում թույլ է տալիս անվճար օգտվել տվյալների շտեմարանից։

Տեղանքի ուսումնասիրությունը քարտեզագրական ծառայությունների միջոցով նաեւ թույլ է տալիս անմիջապես վիզուալ ուսումնասիրել տեղանքը։ Այսպես, «Google Maps»-ը տրամադրում է «Street View» տարբերակը` ընտրված տեղանքում վիզուալ «քայլելու» համար։ Մի շարք քաղաքներում հենց «Google»֊ի թիմն է իրականացրել նկարահանումները, որոնք թույլ են տալիս ողջ տարածքը, առանց կտրվածքների, ուսումնասիրել 360 աստիճանանոց պատկերներով։ Իհարկե, տվյալ պատկերները հնանում են։ Բացի դրանից, օրինակ, Հայաստանում, «Google Maps»֊ը լուսանկարներ է հավաքագրում օգտատերերից ։ Պետք է վերապահումներով զննել այդ լուսանկարները, քանի որ հաճախ լինում են սխալներ, պատահում են նաև դատարկ հատվածներ։

Նման ծառայություն տրամադրում է նաեւ «Bing»-ը: Ռուսաստանի Դաշնության տարածքը մանրամասնորեն ցույց է տալիս «Yandex»-ը: Հայաստանի պարագայում առայժմ միայն Երեւանի տարածքն է նկարահանված։ «Mappilary»` https://www.mapillary.com –ը, նույն բանն անում է դարձյալ օգտատերերից հավաքած լուսանկարների միջոցով։

«OpenStreetCam»-ը` http://www.openstreetcam.org, տալիս է մուտք դեպի բաց, հանրային վեբ-տեսախցիկները։ Սա նույնպես շատ տեղերում և անգամ երկրներում, օրինակ` Հայաստանում, չի աշխատում։

Հասցեների ստուգումը նույնպես գերադասելի է իրականացնել մի քանի քարտեզով, քանի որ բոլոր քարտեզներն ունեն հասցեագրական սխալներ։ Լրացուցիչ կարելի է օգտագործել եւս երկու ծառայություն։ Մեկը «OpenStreetMap» - ն է` http://www.openstreetcam.org – ը, որը օգտատերերի կողմից լրացվող քարտեզ է եւ հաճախ ավելի ճշգրիտ հատվածներ ունի, քան «Google Maps»-ը: Մյուս նման հարթակը «Wikimapia»֊ն է` http://wikimapia.org - ըԱյստեղ կա լրացուցիչ օգտակար հնարավորություն․ ընտրված փողոցի վրա առանձին դիտարկվում են նշանավոր օբյեկտները։
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ