Ինչպես բացահայտել ապատեղեկատվությունը․ խորացված որոնում
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    62%
    12 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    84%
    13 կմ/ժ
  • Արարատ 18°C
    31%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    70%
    14 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 11°C
    57%
    3 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 15°C
    40%
    11 կմ/ժ
  • Արցախ 13°C
    81%
    12 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչպես բացահայտել ապատեղեկատվությունը․ խորացված որոնում

Ինչպես բացահայտել ապատեղեկատվությունը․ խորացված որոնում

Փաստերի ստուգման ամենաառաջին գործողություններն սկսվում են որոնողական համակարգերում, որոնք թույլ են տալիս, օրինակ, գտնել լուսանկարների սկզբնաղբյուրը կամ տվյալ էլեկտրոնային հասցեի հետքերը եւ այլն։

Որոնողական համակարգերից հիմնական օգտագործվող գործիքը «Google»֊ն է շատ պարզ պատճառով. այս համակարգն ունի տվյալների ամենամեծ շտեմարանը համացանցի մասին։ Բայց պետք է հաշվի առնել, որ ոչ մի որոնողական համակարգ չունի ամբողջական տվյալներ ողջ համացանցի բոլոր էջերի մասին։ Այդ պատճառով, խորացված որոնումների ժամանակ գերադասելի է օգտվել նաեւ այլընտրանքային որոնողական մեքենաներից, քանի որ ինչ֊որ տվյալներ կարող են չլինել «Գուգլ»-ում, բայց կգտնվեն մեկ այլ համակարգում ։ Ռուսալեզու, իսկ ավելի ճիշտ, կյուրեղատառ էջերի որոնման համար կարելի է կիրառել «Yandex» համակարգը, քանի որ շատ հարցերում այն ավելի լավ է հասկանում ռուսերենը։ Նաեւ թուրքերեն որոնումների ժամանակ է կիրառելի «Յանդեքս»-ը, այս կազմակերպությունն առանձին աշխատում է թուրքական ուղղությամբ եւ նույնիսկ ունի հատուկ թուրքերեն տարբերակ: Մեկ ուրիշ այլընտրանք է նաեւ Bing.com-ը։ Եթե անսպասելի պետք լինի չինական հատվածի որոնում, ապա կարելի է օգտվել նաեւ Չինաստանի «Գուգլից» ֊ Baidu.com:

Որոնողական մեքենաներն ունենում են լրացուցիչ գործիքներ, որոնցից սովորաբար մարդիկ ոչ միայն չեն օգտվում, այլև նույնիսկ տեղյակ չեն դրանց մասին։ Իսկ հետաքննական լրագրության, փաստերի ստուգման համար հենց այդ գործիքներն են կարեւոր։

«Գուգլ»-ն ունի լրացուցիչ որոնողական օպերատորներ, որոնք թույլ են տալիս ցանցի զննումը նեղացնել մինչև մեկ կայքի սահմաններում, հեռացնել «բանալի» խոսքերը, գտնել ուզած ձևաչափի ֆայլեր եւ այլն։
When a viewer has an opinion about an image based on their personal thoughts. Personal response depends on the viewer’s thoughts and values individually. This might be sometimes in conflict with cultural values.
Օգտակար օպերատորները․
● site:example.com - Որոնում որոշակի կայքում

● filetype:pdf - հստակ տեսակի ֆայլերի որոնում, օրինակ` pdf, doc, ppt, txt

● -բառ - բառի վերացում որոնումից

● "հստակ արտահայտության որոնում"

 cache:example.com - «Գուգլ»-ում էջի պահպանված տարբերակի դիտարկում

Բացի դրանից, համակարգն ունի լրացուցիչ գործիքակազմ, որը հասանելի է «Tools» կոճակի միջոցով։ Այստեղ կարելի է հրահանգել ցուցադրել նյութեր միայն տրված ժամանակահատվածից, ընտրել կոնկրետ չափսի լուսանկարներ, հստակ տեւողության տեսանյութեր եւ այլն։
«Yandex»-ն ունի խորացված որոնման համակարգ, որը նույնպես թույլ է տալիս փնտրել հստակ արտահայտություն, գտնել էջի ջնջված կամ հին տարբերակը եւ այլն։
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ