Ինչպես բացահայտել ապատեղեկատվությունը․ ջնջված կամ ձեւափոխված տեղեկատվության որոնումը
▲ Դեպի վեր
  • Երեվան 17°C
    32%
    7 կմ/ժ
  • Շիրակ 13°C
    41%
    4 կմ/ժ
  • Լոռի 13°C
    59%
    10 կմ/ժ
  • Տավուշ 10°C
    81%
    12 կմ/ժ
  • Արարատ 18°C
    32%
    5 կմ/ժ
  • Սյունիք 15°C
    69%
    13 կմ/ժ
  • Արմավիր 18°C
    32%
    7 կմ/ժ
  • Գեղարքունիք 10°C
    56%
    6 կմ/ժ
  • Արագածոտն 16°C
    32%
    7 կմ/ժ
  • Կոտայք 14°C
    39%
    9 կմ/ժ
  • Արցախ 14°C
    73%
    11 կմ/ժ
:
  • Եվրո = 390.6002
  • Ռուբլի = 4.26173
  • Դոլար = 387.602

Ինչպես բացահայտել ապատեղեկատվությունը․ ջնջված կամ ձեւափոխված տեղեկատվության որոնումը

Ինչպես բացահայտել ապատեղեկատվությունը․ ջնջված կամ ձեւափոխված տեղեկատվության որոնումը

Հաճախ անհրաժեշտ է լինում փնտրել ու գտնել հրապարակված նյութի նախնական տարբերակը, քանի որ այն, օրինակ, ձեւափոխվել է, վերացվել կամ կորսվել է կարեւոր տեղեկատվություն։ Կամ հնարավոր է` էջը ջնջվել է, մեկ այլ պատճառով էլ` տվյալ պահին անհասանելի է։ Նման դեպքերում այս տեղեկատվությունը հասանելի է դառնում որոնողական համակարգերի միջոցով, քանի որ դրանք հաճախ պահպանում են էջը` իր նախնական տեսքով։ Որոնողական համակարգում պահպանված էջը կոչվում է քեշ։ Քեշերը վերականգնելու համար «Գուգլ»-ում կիրառվում է cache: օպերատորը ամեն մի հղման համար։

«Գուգլ»-ում քեշերից հանած էջը պարունակում է այն օրը, ժամն ու րոպեն, երբ համակարգը իր մոտ ֆիքսել է տվյալ էջը։ Պետք է հաշվի առնել, որ համակարգը ներկայացնում է ժամանակն ըստ GMT, այսինքն՝ Լոնդոնի ժամանակով։ Երեւանի ժամանակին անցնելու համար հարկավոր է հաշվի առնել ամառային եւ ձմեռային ժամանակների փոփոխությունները, ինչի համար կարելի է օգտվել http://www.timebie.com/std/gmt.php ժամանակի կոնվերտորից:

Միշտ չէ, որ սա աշխատող տարբերակ է: Լինում են դեպքեր, երբ որոնողական համակարգը չի հասցնում պահպանել քեշը կամ, հակառակը, փոփոխութունից հետո վերանայում է էջը, եւ քեշում պահպանվում է արդեն վերջին տարբերակը, որն առանց այդ էլ հասանելի է ցանցում։ Այդ պատճառով, հարկավոր է փնտրել քեշերը միանգամից մի քանի համակարգերում, օրինակ` «Google», «Bing», «Yandex»։

Պետք է հաշվի առնել, որ ջնջված հին էջերի քեշը հաճախ վերացվում է նաեւ որոնողական համակարգերից։ Այդ դեպքում օգտվում ենք այլընտրանքային աղբյուրներից։ Օրինակ, կան կայքեր, որոնք պահպանում, իրենց մոտ արխիվացնում են համացանցը։ Այնպես որ, ջնջված, վաղուց նույնիսկ քեշերից վերացված էջերը հնարավոր է, որ գտնվեն ինտերնետային արխիվում` https://archive.org/web/:
Աղբյուր՝ Փաստերի ռադար

Թեմայի այլ նորություններ